Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Օտարության մեջ

Արմեն Ալոյան
Հեղինակ`
Արմեն Ալոյան
22:04, չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ.
Օտարության մեջ
    
Հարազատս մի օր ինձ պատմեց հետևյալը.
- Շուկայից բանջարեղեն էի ուզում գնել, սակայն այնքան էլ լավը չէին: Դժգոհելով որակից. հեռանում էի, երբ վաճառող պառավն ուշադիր զննելով ինձ, ասաց.
-Դուք պետք է գյուղում ապրած լինեիք, որ կարողանայիք գնահատել, թե ինչ դժվարությամբ են ստանում այս բանջարեղենը:
Այդ պահին հիշեցի այն տարիները, երբ աշխատանքից զրկվելով, գյուղի մեր հողամասում բանջարեղեն էինք աճեցնում, որ կարողանայինք գոյատևել: Ոոգման ջրի համար գիշերներն էլ չէինք քնում: Եվ տխրեցի:
-Տիկին, ես ձեզ վիրավորեցի՞, ի՞նչ ասացի որ…-հարցրեց պառավը:
-Ոչ, չեք վիրավորել, ուղղակի ես հիշեցի Հայաստանը, մենք էլ էինք հող մշակում:
-Պարզ է: Հայաստանից եք, -աչքերը իմ թանկարժեք մուշտակից չկտրելով, խոսակցությանը միջամտեց մեկ այլ ծերունի: Երևում է, որ այն տարիներին, երբ ողջ աշխարհն երկրաշարժից քանդված Հայաստանն էր կառուցում, դուք էլ այստեղ լավ փող եք շինել:
Կրկին տխրեցի։Ինչո՞ւ ես իմ հայրենիքում չեմ։Օտարը մնում է օտար։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
6777 | 0 | 0
Facebook