Այսօր մեր շենքի մուտքի մոտ հանդիպեցի մեր հարևան Սիրան տատիին: Նա համարյա վազելով գնում էր: Զարմանալին այն էր, որ նախկինում տատին հազիվ էր շարժվում:
-Բարև, Սիրան տատի, ինչպե՞ս եք:
-Լավ ենք տղա ջան, -անտարբեր պատասխանեց նա:
-Ի՞նչ է եղել, բա՞ն է պատահել:
-Ես շտապում եմ, գնում եմ հանրահավաքի: Ուշանում եմ, հետո կխոսենք:
-Սիրան տատի, այնպես ես շտապում, կարծեցի, , թե աշխատանքից ես ուշանում և խատապահանջ տնօրենն աշխատանքից կազատի:
-Տղա ջան, հիմա դա է իմ աշխատանքը, շտապում եմ-ասաց տատին ու արագ հեռացավ: