Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աման լվանալու ունիվերսալ միջոցի պատրաստման բաղադրատոմս

15:53, երեքշաբթի, 17 հունվարի, 2017 թ.
Աման լվանալու ունիվերսալ միջոցի պատրաստման բաղադրատոմս

Վաճառքում գրեթե գոյություն չունի խոհանոցային սպասքը լվանալու որևէ միջոց, որի գործածումից ձեռքերի մաշկը չթորշոմի, որը վնասակար ազդեցություն չունենա առողջության վրա (քանի որ դրանց բաղադրության մի մասն ափսեի մակերեսից հաստատապես անցնում է սննդին, որովհետև նույնիսկ տևական լվանալու դեպքում, այն չի անհետանում):

Խանութներում վաճառվող աման լվանալու հեղուկներում մեծ քանակությամբ քիմիական ագրեսիվ նյութեր կան, որոնք դանդաղ ու շարունակաբար քայքայում են մեր մարսողական համակարգը:

Ովքեր չեն ուզում այդպիսի արտադրանք գործածել, կարող են շատ հասարակ ու անվտանգ նյութերից հենց տանը պատրաստել սպասքը լվացող, սալիկներն ու լվացարանակոնքը մաքրող արդյունավետ հեղուկ:


     Այդ անվտանգ հեղուկը պատրատելու համար հարկավոր են՝ 100 գրամ ցանկացած տեսակի օճառ (տնտեսական, մանկական, կոսմետիկական), ճաշի երկու գդալ կերակրի սոդա, 100 գրամ եռացրած ջուր և 3 կաթիլ ցանկացած բուրավետ յուղ:

Նախ՝ անհրաժեշտ է մանր քերիչով օճառը քերել, ապա քերուկի վրա լցնել եռման ջուրը և երկար խոզանակով այնքան խառնել, որ փրփրուն զանգված գոյանա: Այնուհետև հարկավոր է լուծույթին վերը նշված քանակության սոդա և բուրավետ յուղ խառնել՝ շարունակելով ամբողջը հարել: Պաղելուց հետո ամբողջը լցրեք շշի մեջ և օգտագործեք:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5563 | 0 | 0
Facebook