Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վահան Տերյան ինչպես երգեմ հիշատակը քո, Թող փռվի իմ դեմ անլույս երեկո ...

17:47, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2016 թ.
Վահան Տերյան ինչպես երգեմ հիշատակը քո, Թող փռվի իմ դեմ անլույս երեկո ...
    
    
    

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում կայացած գրական միջոցառումը «Տերյանական աշուն» խորագիրն էր կրում: Գրականության ուսուցչուհի Արաքսի Հակոբյանը ջանացել էր ստեղծել աշնանային կոլորիտ, պահպանել տերյանական շունչն ու ոգին;

Ջավախքյան պատկերներ, լուսեղեն ու արթմնի երազներ, թախիծ ու մշուշ, քնքուշ անուրջներ...

Աշակերտները ներկայացրին Տերյանի հարուստ կենսագրության ամենատիպական հատվածները, նրա անցած հոգեկան չարչարանքների, մենության, թախծի ու անվերջ դեգերումների ուղին; Ու ծորում էր աշակերտների շուրթերով տերյանական թախիծը` քնքուշ ու հոգեցունց, մեղմ ու այնքան աշնանային:

Հուզմունքը համակել էր ներկաներին., նորից հառնել էր Տերյանը պոեզիայի երկնակամարում, ով մարդու հոգու, զգացումների, հույզերի ու ապրումների խորքերում

որսացել է անորսալին, ու գրիչը կերտել է ոսկեհանդերձ, տխուրաչյա աշնան անգերազանցելի լի պատկերներ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5149 | 0 | 0
Facebook