Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հրդեհ Երեւանի թիվ 144 մանկապարտեզում. տարհանվել են 191 երեխա եւ 25 աշխատակից

Տաթևիկ շդֆդգֆ
17:54, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
Հրդեհ Երեւանի թիվ 144 մանկապարտեզում. տարհանվել են 191 երեխա եւ 25 աշխատակից

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 20-ին` ժամը 10: 51-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի 35/3 հասցեում գտնվող թիվ 144 մանկապարտեզի խոհանոցում:

Հրդեհի «Բիս-1» կանչով դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը եւ չորս մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Հրդեհը մարվել է ժամը 11։08-ին: Առաջին հարկի միջանցքում այրվել է պատին ամրացված 3 էլ. անջատիչ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարհանվել են 191 երեխա եւ 25 աշխատակից: Տուժածներ չկան:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2583 | 0 | 0
Facebook