Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշխարհի ամենամեծ տասը մզկիթները

21:05, շաբաթ, 21 մայիսի, 2016 թ.
Աշխարհի ամենամեծ տասը մզկիթները

Մեքքայի Ալ Հարամ մզկիթ. սա մահմեդական աշխարհի ամենագլխավոր և ամենամեծ մզկիթն է, որի ներքնաբակում գտնվում է իսլամի գլխավոր սրբությունը՝ Քաաբը: Մզկիթը միաժամանակ կարող է ընդունել 820 հազար հավատացյալ: Այն հիմնադրվել է 638 թվականին:


     Մաջիդ ան Նաբավի (Մարգարեի) մզկիթ
. գտնվում է Մեդինայում, համարվում է իսլամական աշխարհի երկրորդ սրբավայրը: Հիմնադրվել է 622 թվականին և ընդարձակվել է 1925-ին: Այս մզկիթը եղել է Մուհամմեդի վերջին հանգստավայրը: Սա կարող է ընդունել 730 հազար մարդ:


     Իսթիքլալ (Անկախության) մզկիթ
. գտնվում է Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում, կառուցվել է ի նշանավորումն երկրի անկախության հռչակման՝որպես երախտագիտության տուրք Աստծուն: Կարող է ընդունել շուրջ 120 հազար հավատացյալ:


     Բադշահի (Փադիշահի) մզկիթ
. գտնվում է Պակիստանի Լահոր քաղաքում: Կառուցվել է 1673 թվականին և մինչև 1986 թվականը եղել է մուսուլմանական աշխարհի երկրոդ մեծ մզկիթը: Կարող է ընդունել 110 հազար հավատացյալ:


     Հասան 2-րդի մզկիթ
(Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում) . կառուցվել է 1993 թվականին: Այս մզիթի մինարեթն ամենաբարձրն է աշխարհում (210 մետր): Մզկիթի կառուցման վայրի ընտրությունը Հասան 2-րդին ներշնչել է Ղուրանի այն սուրահը, որն ազդարարում է, թե «Ալլահի գահը ջրերի վրա է կառուցված» (մզկիթի ամբողջ շինության կեսը ջրի մակերեսին է, իսկ դրա մի հատվածն ապակեպատ է, որպեսզի հավատացյալները կարողանան ծնկի գալ ուղղակի ջրերին): Մզկիթը միաժամանակ կարող է ընդունել 105 հազար մարդ:


     Ջամա (Մայր) մզկիթ
(գտնվում է Հին Դելիում): Հիմնադրել է Թաջ Մահալը կառուցած Շահ Ջահանը, կառուցումն ավարտվել է 1656-ին: Մզկիթի ներքնաբակում կարող է տեղավորվել 25 հազար մարդ, իսկ մզկիթում՝ 85 հազար: Այս մզկիթում է գտնվում եղջերվի կաշվից պատրաստված մագաղաթով կազմված ամենահին Ղուրանը: Մզկիթն ունի երեք դարպաս և երկու մինարեթ:


     Ֆեյսալ թագավորի մզկիթ
(Պակիստանի Իսլամաբադ քաղաքում) . կառուցվել է 1986 թվականին՝ Սաուդների Արաբիայի Ֆեյսալ Բեն Աբդուլ Ազիզ թագավորի ֆինանսավորմամբ: Թեպետ այս մզկիթ նախատեսված է 74 հազար հավատացյալի համար, բայց շրջակա բակի ու պարտեզի հետ միասին կարող է ընդունել շուրջ 300 հազար մարդ:


     Զայիդ իբն Սուլթան ալ Նահյանի
կամ Շեյշխ Զայիդի մզկիթ (Արաբական Միացյալ Ամիրայության մայրաքաղաք Աբու Դաբիում) . 2007-ին կառուցված այս մզկիթին պետության հիմնադիր նախագահի անունն է տրվել: Մզկիթն ունի 80 գմբեթ ու 100 սյուն: Այստեղ է փռված աշխարհի ամենամեծ ձեռագործ գորգը: Մզկիթը կարող է միաժամանակ ընդունել 40 հազար հավատացյալ:


     Բայթուլ Մուքարամ (Սուրբ տուն) մզկիթ.
գտնվում է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում և միաժամանակ կարող է ընդունել 40 հազար հավատացյալ: Այս մզկիթի առանձնահատկությունն այն է, որ նման է Մեքքայի Քաաբին:


     Սուլթան Քաբուսի մզկիթ
կամ Մասքաթի մայր տաճար (Քաթարի մայրաքաղաք Մասքաթի գլխավոր մզկիթը) . սրա կառուցումը ֆինանսավորել է երկրի սութան Քաբուսը: Կառուցվել է 2001-ին, կարող է ընդունել 20 հազար մարդ: Մզկիթի հատակին փռված գորգն աշխարհի ամենամեծ միահյուս գորգն է (երկարությունը՝ 70 մետր, լայնությունը 60 մետր): Այս մզկիթում է կախված նաև աշխարհի ամենամեծ ջահը (պարունակում է 24 կարատ ոսկի):

Մեքքայի Ալ Հարամ մզկիթ
Մեքքայի Ալ Հարամ մզկիթ
Մաջիդ ան Նաբավի (Մարգարեի) մզկիթ
Մաջիդ ան Նաբավի (Մարգարեի) մզկիթ
Իսթիքլալ (Անկախության) մզկիթ
Իսթիքլալ (Անկախության) մզկիթ
Բադշահի (Փադիշահի) մզկիթ
Բադշահի (Փադիշահի) մզկիթ
Հասան 2-րդի մզկիթ
Հասան 2-րդի մզկիթ
Ջամա (Մայր) մզկիթ
Ջամա (Մայր) մզկիթ
Ֆեյսալ թագավորի մզկիթ
Ֆեյսալ թագավորի մզկիթ
Զայիդ իբն Սուլթան ալ Նահյանի կամ Շեյշխ Զայիդի մզկիթ
Զայիդ իբն Սուլթան ալ Նահյանի կամ Շեյշխ Զայիդի մզկիթ
Բայթուլ Մուքարամ (Սուրբ տուն) մզկիթ
Բայթուլ Մուքարամ (Սուրբ տուն) մզկիթ
Սուլթան Քաբուսի մզկիթ կամ Մասքաթի Մայր տաճար
Սուլթան Քաբուսի մզկիթ կամ Մասքաթի Մայր տաճար
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
10189 | 0 | 0
Facebook