Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՀԱԶԱՆԳ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԿԴԱՏՎԻ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 308, 309, 314, 315, 322 ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ

Hasmik
Հեղինակ`
Hasmik
14:45, հինգշաբթի, 19 մայիսի, 2016 թ.
ԱՀԱԶԱՆԳ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԿԴԱՏՎԻ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 308, 309, 314, 315, 322 ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ

ՊԱՏԺԻՑ ԱՆՄԱՍՆ ՉԵՆ ՄՆԱ ՆԱԵՎ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ
     Եթե իհարկե Հովիկ Աբրահամյանի հայտարարությունները կոռուպցիայի դեմ պայքարի շոուի 15 միլիոնին չեն միտված:
     Խոսքը վերաբերում է ՀՀ կառավարության 09.09.2004թ. համար 1270-Ն որոշմամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների Գյումրի քաղաքի պետական ցուցակի 2-րդ համարում գտնվող 19-րդ դարի կառույց հանդիսացող ՍԵՎ ԲԵՐԴ ամրոցին:
     Սամվել Բալասանյանը մի կողմից դառնալով ամրոցի սեփականատեր, մյուս կողմից լինելով Գյումրի համայնքի ղեկավար կատարել է պաշտոնեական կեղծիք` կեղծելով շինարարության թույլտվությունը: Հուշարձանի գործառնական նշանակությունը չկարողանալով փոփոխել ՀՀ կառավարության որոշմամբ (որն օրենքը թույլ էլ չէր տա) զբաղվել է ինքնիրավչությամբ` պետական և հասարակական շահերին պատճառելով խոշոր վնաս: Պաշտոնեական լիազորությունները չարաշահելով հանրապետական նշանակության ռազմական հուշարձանը ենթարկել է շինանարական կոպտագույն միջամտությունների:
     ՀՀ մշակույթի և քաղաքաշինության նախարարությունները այլևս աղարտված հուշարձանի «ավարտական ակտից» հետո միայն տվել են իրենց «համաձայնությունները» ` քաջ գիտենալով, որ սույն համաձայնությունները առոչինչ են եթե չկա կառավարության որոշում:
     Քանի միլիոն դոլար է ծախսվել ռազմական նշանակություն ունեցող ԲԵՐԴԸ մոթելի վերածելուն` պղծելով շուրջ վեց դամբարան, թող որոշեն ֆինանսական և իրավապահ մարմինները:
     Արդարության առաջ չմեղանչելու համար ասենք, որ Բալասանյան ընտանիքը, որպես բարեգործ մի օգտագործված միկրոավտոբուս ուղարկեց Արցախ…
     Հ. Գ. տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան բազմիցս դիմել եմ համայնքի ղեկավարությանը և պատասխան չեմ ստացել, այն դեպքում երբ իմ կողմից պահանջվող փաստաթղթերը ամրոցի վերաբերյալ օրենքով նախատեսված որևէ գաղտնիություն չեն պարունակում:
     Հասմիկ Մելքոնյան
     Գյումրի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5183 | 0 | 0
Facebook