Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԷՍ Ի՞ՆՉ ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ․ Ո՞Վ ԿԲԱՑԱՏՐԻ․․․

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
20:07, երեքշաբթի, 17 մայիսի, 2016 թ.
ԷՍ Ի՞ՆՉ ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ․ Ո՞Վ ԿԲԱՑԱՏՐԻ․․․

Ապրիլյան 4 օրյա պատերազմից մինչև այսօր ՏՎ-ներով անընդհատ բարձրաձայնվում է, որ մենք չենք խախտում զինադադարի պայմանավորվածությունը, ու միայն պաշտպանվում ենք, իսկ Ադրբեջանական կողմը գրեթե ամեն օր տարբեր տրամաչափի զինատեսակներով ամբողջ սահմանի երկայնքով հրետակոծում է մեր դիրքերն ու տարածքներն, անգամ Հայաստանի սահմանները․ արդյունքում նորից զոհեր ու վիրավորներ․․․ Հայկական կողմի այս զսպվածությունը մի բացատրություն ունի․ փողի պակասը, զենքի խնայողությունը․ ուղղակի գժվելու բան է․ երբ 200 միլիոն վարկ ենք վերցնում, որ զենք գնենք, իսկ էկոնոմիկայի դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը օլիգարխ Յուրի Բաղդասարովի լափած 500 միլիոն պարտքն է փակվում պետբյուջեից, , , բա Հայաստան պետությունը, նման նախարարով էլ որտե՞ղից մի բանի հասնի, երբ վարչապետը բարձրաձայնում է գոտիները ձգելու մասին, իսկ էկոնոմիկայի նախարարը օլիգարխ Բաղդասարովի 500 միլիոն պարտքն է ջրում, առանց հետաքննելու, թե այդ պարտքն ինչու՞ է գոյացել, կամ ինչու՞ է գործարարը վնասով աշխատել, , , եթե գործարանի օգտակար գործողության գործակիցն այդքան ցածր է եղել ու վնասով է աշխատել, Էկոնոմիայի նախարար Արծվիկ Մինասյանը ավելի վաղ պետք է կասեցներ Բաղդասարովի գործունեությունը, ոչ թե պարտքը հասցներ 500 միլիոնի դրամի․․․ ինչքան էլ Արծվիկ Մինասյանը արդարացնող արգումենտներ էր փնտրում ազգային ժողովի ամբիոնից, որպեսզի օրինագիծն անցկացներ, բայց ես այդքան էլ միամիտ չեմ, որ այսքան մեծ գումարի տրամադրումը Բաղդասարովին և Արծվիկ Մինասյանի շահագրգռվածությունը չնկատեի․ պարզ է, հենց այնպես չէր և իրեն էլ փայ կար այս գործարքից․․․ինձ չեն կարող համոզել, որ գոտիները ձգելը այս ֆոնի վրա աբսուրդի ժանրից չէր․․․ Արծվիկ Մինասյանը եթե ազնիվ էր, ազգային ժողովի ամբիոնից 500 միլիոն գումարը պետբյուջեից փակվելու համար արդարացումներ փնտրելու փոխարեն նա կարող էր մի բան անել․ հրաժարվեր իր պորտֆելից ու բղավեր ազգային ժողովով մեկ, որ ինքը այս պատերազմական իրավիճակում հայտնված երկրի բյուջեից չի կարող օլիգարխի լափած գումարները փակվել։
     Ո՞վ կարող է այս աճպարարությունը բացատրել․ մեր աղքատ երկիրը, որ բանակին զինելու համար 200 միլոն պարտք է վերցնում զենք գնելու համար, այդ ինչպե՞ս է, որ Բաղդասարովի 500 միլիոն պարտքը կարողանում է փակվել․․․
     Խնդիրը նրանում է, որ Բաղդասարովը փաստորեն երկրորդ խոշոր ձեռնարկությունն է սնանկացնում Հայաստանում, և երկու դեպքում էլ մոնոպոլ կարգավիճակով, իսկ նրա փոխարեն պետք է հարկատուները փակվեն․․․
     Արդյո՞ք դաշնակցական Արծվիկ Մինասյանը ինքնուրու՞յն գործեց, եթե այո, ապա աշխարհասփյուռ դաշնակցական կառույցները թող իրենց բողոքի ձայնը բարձրացնեն, իսկ, եթե նրան ստիպել են փակվելու օլիգարխի լափած գումարները, և նա զրկված է եղել ինքնուրույն տնօրինելու էկոնոմիկայի նախարարի պաշտոնը և վերևների հրահանգով թալանվելու է բյուջեն ու ինքը նրանց հակադարձելու իրավունք չունի, պարելու է վերևների դուդուկի տակ, ապա իր անունը մաքրելու համար մի ճանապարհ ունի Արծվիկ Մինասյանը․ հրաժարական տալ, այլապես վերևների կարգադրությամբ մի օր կտեսնի, որ բյուջեում մկներն են խաղում ու պատասխան տվողն էլ ինքը կլինի, , , բայց ինչպես տեսանք, Արծվիկ Մինասյանը հրաժարական չտվեց, դաշնակցականների համար պորտֆելն իրենց փող բերող եկամուտի աղբյուր է․․․
     ՈՒ քանի որ մեր երկրում համատարած թալան է, անգամ բանակն է թալանվում, իսկ պատասխան տվողներ չեք գտնի, քանզի թե՛ վերևներում, թե՛ ներքևներում իրենք են ու կոռուպցիայի մեջ թաղված իրենց մետաստազները․․․
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող-հրապարակախոս

Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8903 | 2 | 0
Facebook