Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վարչական դատարանը, օգտվելով անվերահսկելիության իր հնարավորությունից, կայացնում է մարդու իրավունքները ոտնահարող վճիռ. Բաց նամակ նախագահին

Արթուր
Հեղինակ`
Արթուր
01:20, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
Վարչական դատարանը, օգտվելով անվերահսկելիության իր հնարավորությունից, կայացնում է մարդու իրավունքները ոտնահարող վճիռ. Բաց նամակ նախագահին

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին,

Մեր ընտանիքին, Արուսյակ Աբրահամյանիս և իմ եղբայր` Սարգիս Աբրահամյանին, դատական համակարգի կողմից անօրինական և խայտառակ կերպով Երևան ք. Մանուշյան 86 տան առաջին հարկի սեփականությունից զրկելու վերաբերյալ


    

Հարգելի' պարոն Նախագահ,


    

Մեր ընտանիքը կանգնած է տնից զրկվելու վտանգի առաջ, շնորհիվ վարչական դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի վճռի, որի համաձայն մեզ ցանկանում են զրկել օրինական սեփականությունից, որտեղ բնակվում ենք արդեն 16 տարի` պատշաճ վճարելով բոլոր պետ. տուրքերը։

Հաշվի չեն առնվում բազմաթիվ ուժի մեջ մտած վճիռներ և իրավական փաստաթղթեր, հատկապես այն, որ մենք հանդիսանում ենք թվով հինգերորդ օրինական բարեխիղճ սեփականատերը։ Վարչական դատարանը, օգտվելով անվերահսկելիության իր հնարավորությունից, արդեն երկրորդ անգամն է կայացնում է մեր` սահմանադրական, քաղաքացիական և մարդու իրավունքները ոտնահարող վճիռ։ Դիմել ենք տարբեր ատյաններ, այդ թվում նաև նախագահի վերահսկողության բաժին, և ամեն տեղից ստանում ենք նույն մերժողական պատասխանները, պատճառաբանմամբ, թե դատավորների կողմից կայացվող վճիռներին իրավասու չեն միջամտելու ։ Այս բոլոր կողմնապահություններն իրականացվում են խուլիգանության հոդվածներով բազմաթիվ դատվածություններ ունեցող Ղազարյանների ընտանիքի օգտին, (միայն հայրն ու մայրը միասին ունեն թվով ութ դատվածություններ), ովքեր հանդիսանում են մեր վերին հարկի հարևանները։ Վերջիններս արդեն իսկ տարիներ շարունակ ապօրինաբար տիրապետում են մեր կողմից 16 տարի առաջ օրենքով ձեռք բերված սեփականությունը և բացահայտ ցուցաբերում են, որ իրենք դատարանի հետ կապված բոլոր հարցերը "լուծել" են և շուտով մեզ զրկելու են մեր տնից։

Մինչ այժմ մեր ծնողները, իսկ նրանց մահից հետո նաև ես և եղբայրս, հայկական մտավորականության ներկայացուցիչներս (ինքս դասավանդում եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, իսկ եղբայրս` Հայաստանում հայտնի երաժիշտ է) օրինական սեփականությունից զրկվելու վտանգի առաջ ենք կանգնել` անվերահսկելիության, կոռուպցիայի և անտարբերության հետևանքով։

Թախանձագին խնդրում ենք Ձեզ օգնել վերականգնելու մեր ընտանիքի խախտված իրավունքները և արդարությունը։

Հուսովենք, որ չեք անտեսի մեր խնդրանքը և անտարբեր չեք թողնի այն։


    

Հարգանքով,


    

Արուսյակ և Սարգիս Աբրահամյաններ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
2781 | 0 | 0
Facebook