Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Երրորդմասցի Լյովիկի» սպանության ինֆորմացիան բլեֆ է ու սուտ. քրեագետ

Vahan Grigoryan
Հեղինակ`
Vahan Grigoryan
20:08, ուրբաթ, 06 մարտի, 2015 թ.
«Երրորդմասցի Լյովիկի» սպանության ինֆորմացիան բլեֆ է ու սուտ. քրեագետ

YerevanNews.am-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 4-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ–ի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով մահացել է երեք մարդ: Նրանցից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցում։ Իսկ 3-րդի մահվան մասին տեղեկացրեցին ավելի ուշ:

Պարզվեց, որ սպանվածներից մեկը քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկն» է։

Տարբեր լրատվամիջոցներով, հեռուստաալիքներով հնչեցին բազմաթիվ վարկածներ՝ սպանության պատճառների հետ կապված:

YerevanNews.am-ը վերը նշված թեմաների հետ կապված զրուցեց քրեագետ Սերգեյ Գալոյանի հետ, ով դեռևս չէր հասցրել իր վերլուծությունը կատարել, բայց փաստեց, որ տարածված ամբողջ ինֆորմացիան բլեֆ է ու սուտ: Ամբողջ տարածված վարկածները անհիմն են ու հեռու իրականությունից:

Աղբյուրը` yerevannews
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8774 | 1 | 0
Facebook