Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հակահեղափոխություն։ Մաս 1․ Կորսված օրակարգ։

14:48, salı, 07 оcak, 2020
Հակահեղափոխություն։ Մաս 1․ Կորսված օրակարգ։
     2018 թվականի զարթոնքը պայմանավորված էր նաև այն քաղաքացիական հասարակության ուժերի ակտիվ գործունեության հետ, որոնք տարբեր տարիների բարձրացրել էին քաղաքացիներին հուզող հարցեր, կազմակերպել տարբեր բողոքի ակցիաներ և որոշակի ձևավորված փորձ ունեին քաղաքացիական անհնազանդությունների։ Այս բազմաշերտ ուժերի ներկայացուցիչներից հիմնական մասը իր վրա վերցրեց նաև 2018 թվականի եռամսյա պայքարի հոգսը Փաշինյանի գլխավորությամբ։ Կատարվեց կազմակերպչական ահռելի աշխատանք, գործող վարչակարգի պարալիզացման ուղղությամբ։ Ակնհայտ էր, որ տարիների փորձը տվել էր իր արդյունքը, ժողովուրդը այլևս չէր հանդուրժելու և պատրաստ էր տեր կանգնել իր իրավունքներին։
     Եվ քանի որ վարչակարգի հրաժարականից հետո գործողությունները պետք էր շարունակել՝ հեղափոխությունը տրամաբանական ավարտին հասցնելու նպատակով, ապա համատեղ մշակվեց օրակարգ՝ որը պետք է հանգեցներ համակարգային փոփոխությունների։ Ենթադրվում էր, որ այն իրագործելու ժամանակավոր և անցումային կառավարությունը։ Այսպիսով նախատեսվում էր՝
     1․ Համազգային հանրաքվեով լեգիտիմ Սահմանադրության ընդունում։ Վերջապես ՀՀ քաղաքացին կունենար իրական անձնագիր, կորոշեր ինչ պետական կառավարման համակարգ է ցանկանում տեսնել և ինչպիսի երկրում է ապրել։
     2․ Կուսակցությունների և ընտրական նոր օրենսգրքերի ընդունում, որոնք կհապատասխանեցվեին նոր Սահմանադրությանը, կստեղծեին քաղաքացու շահերը սպասարկող իրական կուսակցություններ և բոլոր նախապայմանները արդար և ազատ ընտրությունների համար։
     3․ Նախնական անվանումով «Դեկապիտալիզացիայի մասին» օրենքի ընդունումն էր, որը ըստ էության նույն Անցումային Արդարադատությունն էր և տալու էր բոլոր գործիքները՝ անցումային ժամանակավոր փուլում, թալանվածը հետ բերելու, դրանք հատուկ ստեղծված տարբեր ոլորտների զարգացման հիմնադրամներում կուտակելու, հանրության տարբեր շերտեր համերաշխության բերելու և արդարությունը վերականգնելու համար։
     4․Նախատեսվում էր նաև ստեղծել օրենսդրական բոլոր նախապայմանները դատարաններին անկախություն տալու և ուղիղ ժողովրդավարական էլեմենտներ մշակելու և ներդնելու նպատակով։
     Սակայն հայտնի զարգացումները տարան ժամանկավոր կառավարության կողմից արտահերթ ընտրությունների, հետին պլան մղելով Օրակարգը։ Շուտով մարդկանց մտքերում այն վերածվելու էր «Սևերի և Սպիտակների» պայքարի, որը շարունակվում է մինչ օրս առանց համակարգային փոփոխությունների և քաղաքական օրակարգերի, կիսատ թողնելով սկսված և այդքան սպասված փոփոխությունները։
     Շարունակելի․․․
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1629 | 0 | 0
Facebook