Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Արտահերթ ընտրություններ (նախաբան)

21:42, salı, 29 mayıs, 2018
Արտահերթ ընտրություններ (նախաբան)
     Վերջին իրադարձությունները կապված ՀՀԿ-ի հետ ցուցադրում են այն հանգամանքը, որ կուսակցությունը գտնվում է փակուղային իրավիճակում և ներքին և արտաքին խնդիրների պատճառով: Ներքին խնդիրների լուծումը հանրության ներկայացվում է սառնասրտորեն, իրենց կարծիքով անկարգապահ կուսակիցներին կուսակցությունից միաձայն հեռացնելու փաստարկներով: Իսկ արտաքին մասով տեղի են ունենում տարբեր ինքնավստահ հայտարարություններ, ընդհուպ հայտարարվում է, այն մասին թե ՀՀԿ պատրաստվում է 2022թ.-ի ընտրություններին: Ասվածից ստացվում է, որ գրվածս երկսայր է, մի դեպքում ՀՀԿ-ն գտնվում է փակուղային իրավիճակում, իսկ մյուսում արի ու տես մտածելու բան չունի և պատրաստվում է հերթական ընտրություններին: Փորձեմ հիմնավորել, այն հանգամանքը, որ իրականում Հանրապետականը չնայած Ազգային Ժողովում կազմելով մեծամասնություն ունի փակուղային իրավիճակ:
     Մեր կարծիքով՝ վերլուծելով իրավիճակը կուսակցությունում պատկերացնում են, որ պաշպանված են ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով: Բացի այդ տվյալ դեպքում ընտրությունների համար էական համարվող՝ Ընտրական օրենսգրքում և Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է ոչ թե պատգամավորների թվի մեծամասնությունը, այլ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հիգերորդը: Հետևապես առաջին հայացքից մտավախություն չկա, որ առանց քաղաքական մեծամասնության կընդունվի որևէ օրենք, որը կաշխատի ի վնաս կուսակցությանը: Այստեղ էր, որ ուշադրությունս սևեռեցի քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչների հայեցակետին, որը անվանվում է Դեկապիտալիզացիայի մասին օրենք:
     Շարունակելի...
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3418 | 0 | 0
Facebook