Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Արտահերթ ընտրություններ (շարունակություն)

10:54, çarşamba, 30 mayıs, 2018
Արտահերթ ընտրություններ (շարունակություն)
     Մենք արդեն անդրադարձել էինք, նրան, որ ՀՀ Սահմանադրությունը գրեթե տարբերակ չի թողնում ներկայիս իշխանություններին գնալ արտահերթ ընտրությունների:
     Պետք է արձանագրեմ, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետությում իրավունքի զարգացման գործառույթը դրված է Վճռաբեկ դատարանի վրա, այնպես է ստացվել, որ իրականության մեջ դա իրագործել է իրավագիտակցությամբ բարձր քաղաքացին, ով իր էական ներդրումը դրեց նաև այսօրվա իրողություններին հասնելու համար: Եվ, ահա առաջին անգամ դեկապիտալիզացիայի մտքին հանդիպեցի Սուրեն Սահակյանի մոտ: Այն իր զարգացումը և պատկերացումը ունի նաև քաղ. հասարակության մյուս ներկայացուցիչների մոտ: Ամբողջ էությունը ընկալել եմ, որպես իշխանափոխությունը՝՝ համերաշխության մթնոլորտում հեղափոխության և վերջնական հաղթանակի վերածելու փայլուն և ոչ ստանդարտ գաղափարի, փակուղային իրավիճակը դրական զարգացման տանելու ճանապարհ: Մեր կարծիքով գաղափարի (որը պարտադիր պետք է վերածել օրենսդրական նախաձեռնության) հիմնաքարը կայանում է նրանում, որ ամբողջ օլիգարխիկ համակարգը (իմ համոզմամբ իրական օլիգարխիայի մի մասը թաքնված է կուսակցական անմեղ շղարշով) համերաշխություն է հայտնում ժողովրդական շարժմանը, ընդունում է, որ քաղաքական մեծամասնությունը այս պահին ոչ թե նստած է խորհրադարանում, այլ կառավարվում է ուղղակի իրավունքի ուժով` ՝ ժողովրդի կողմից: Օլիգարխիկ համակարգը այսուհետ՝ գործումէ միայն օրենքի շրջանակներում և աջակցում ազգային պետականության կայացմանը: Որի փոխարենը ստանում իր կապիտալի և ժամանակին տնտեսական ոլորտում կատարված իրավախախտումներից չհետապնդվելու երաշխիք: Այլ պարագայում կգործեն մնացած օրենքները ամբողջ խստությամբ:
     Շարունակելի...
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2519 | 0 | 0
Facebook