Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Իրավական

11:17, salı, 29 mayıs, 2018
Իրավական
     Մայիսի 28-ը նշմարվեց մեծ հանդիսություններով, համերգներով և շքերթներով: Նշմարվեց, որ նաև ԱԺ նախագահի կողմից արարողակարգային ավագությունը խախտելու պատճառով այն բոյկոտելով: Այո փաստ է, որ արարողակարգային ավագության սկզբունքը խախտվել էր, բայց պարոնայք դուք կարող էիք ավելի ներողամիտ գտնվել, հասկանայիք, որ երիտասարդ կառավարությունը այդ տեսակ մանր մունր բաների մեջ դեռևս անփորձ է, հուշեիք, որ դեռևս այս թվականի մայիսի 5-ին Կ. Կարապետյանի կողմից գուցե և հատուկ այսօրվա համար արարողակարգային գլխավոր պատասխանատուն պաշտոնից հեռացվել էր:
     Սրա հետ կապված արդեն ուրիշ մտահոգություն ունեմ: Դա սկսվեց, այն օրվանից, երբ ԿԳ նախարարը ճիշտ է շատերիս համար հիմնավոր, սակայն օրենքի տեսակետից վիճելի աուդիտ սկսեց: Մտահոգություններիս շարքը շարունակվում է Դ. Սանասարյանի արված հայտարարություններով, մեր ընկերների կողմից տարբեր ԲՈւՀ- երում ակցիաներ սկսելու հետ: Մտահոգությունս ոչ, թե երևությն է, այլ դրանց բովանդակությունը, պետական ապարատի կատարղական որակը և պարտադիր կոռուպցիա գտնելու, պատժելու պատրաստակամությունը:
     Տղեք, դուք եք իրավունքի գերակայության մասին հայտարարել, փաստացի իրավիճակ փոխել, դատարաններին այլևս հրահանգներ չեն ուղարկվելու՝, այս ամենը միանշանակ հիանալի է:
     Բայց սրա մասին պետք է ասեմ և վերջին անգամ հրապարակային, ուշադիր նայեք, չափեք ձևեք, եղած իրավական գործիքները ճիշտ օգտագործեք, կրկին ուղղակի ուշադիր՝ այս ամենը ձեր դեմ չաշխատի, ի չիք դարձնի ձեր ազնիվ մկրտումները և ուրիշ արդյունքը տա:
     Մրցունաք եղեք, մի օր կարող է միայն ժողովրդի աջակցությունը բավարար չլինի:
    
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2437 | 0 | 0
Facebook