Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կանա՜ք խելացի...

12:05, pazar, 21 temmuz, 2019
Կանա՜ք խելացի...
    
    

Սարսափելի՜ են խելացի կանայք-

Նման փոթորկի՝ ո՛չ պակաս, ո՛չ ավել,

Ինձ մի՛շտ ձգել են խելացի կանայք՝

Երևի ցանկացել եմ փոթորկվել…


    

Խելացի կնոջ պես «սպասե՜լ»

Ո՛չ ոք չգիտի,

Մենա՛կ չմնալ մենակության մեջ-

Դա նրա համար խա՜ղ է մանկական,

Կարող է ուղղված մե՛կ հարցին խրթին

Ունենալ հարյո՜ւր պատասխան…


    

Հիմա երևի խելացի կանա՜յք

Տողերս են կարդում,

Անկասկած ունեն միլիո՜ն պատասխան,

Բայց դե ճի՛շտն աած ինձ մե՜կն է տանջում՝

Ա՜յն մեկը, որը

Չունի՜ պատասխան:


    

Այն մե՜կը, որը դատում է սրտո՜վ,

Կարողանո՜ւմ է բառերը կշռել,

Այն մե՜կը, որն իր աչքերի փայլո՜վ

Ունակ է ամե՜ն ինչ քանդել:


    

Սպասո՜ւմ է, հայացքը հառած դռանը,

Որտեղից ո՛չ ոք դեռ ներս չի՛ մտել,

Ա՛ռ է համարում մենակությանը,


    

Իսկ ես ուզո՜ւմ եմ

Փոթորկվել…

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
2132 | 0 | 0
Facebook
COMMENT.am