Յութաքանչյուր հասարակություն կոպիտ ասած մի մեքենա է, որը գոյատևելու համար կատարում է երկու բան՝ վերարտադրում է ինքն իրեն և վերարտադրում է մշակույթը՝ հոգևոր և նյութական նպատակներով: Դրա մեջ մտնում է նոր սերնդի դաստիարակությունը, հասարակության կենսապահովումը՝ հոգևոր, , հագուստի և անվտանգության առումով: Ահա այս մեքենան իր գործունեության ձևով ծավալում է իրեն տարածքային առումով. շրջապատող վայրի բնությունից վերցնում է նրա արգասիքը և այն, բնության մեջ մշակելով, պիտանի է դարձնում:
Մշակույթը մի համակարգ է, որի միջոցով կարգավորվում է նյութական միջոցների փոփոխությունները՝ լեռների և դաշտավայրերի միջև: Բայց չի կարելի ասել, որ Հայաստանի բնակիչները միանշանակ կախված են եղել բնությունից, նրա տված արդյունքներից, քանի որ փոխանակություն գոյություն ուներ հարևան երկրների հետ (իրեր, գաղափարներ), սակայն բնությունը իր ազդեցությունն է ունեցել հին հայկական հասարակության վրա: Օրինակ գետերը մեծ արգելքներ են եղել թշնամու համար, լեռները ամրոցներ են եղել: Բնության և հասարակության ամենադիպուկ փոխազդեցությունը սնունդն է, հայկական խոհանոցը, որը մասամբ հայտնի է պեղումներից: Այսինքն կարող ենք ասել, որ հին հայկական հասարակությունը շատ լավ հարմարվել է բնությանը և հետագայում էլ այն հարմարեցրել է իրեն: