Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ինչի են նմանվել մեր դպրոցները 21-րդ դարում, , ,

19:54, salı, 19 kasım, 2013
     Այսօր կրթական համակարգում բարեփոխումները նկատելի են: 12-ամյա կրթություն, միջնակարգ, հիմնական և ավագ դպրոցների առանձնացում, աշակերտների բաժանում՝ ըստ մակարդակի (a, b, c) ....Թվում է, թե այս ամենը կնպաստի ավելի արդյունավետ ուսուցում կազմակերպել դպրոցում: Սակայն փաստերը այլ բան են ցույց տալիս: Բավական է մեկ անգամ այցելել դպրոց, տեսնել աշակերտների տրամադրվածությունը կրթությանը, վերաբերմունքը ուսուցչի և դպրոցի հանդեպ, արդեն ակնհայտ կլինի, թե կրթական բարեփոխումները տանում են մեզ դեպի զարգացում, թե լճացում: Աշակերտները շատ լավ գիտեն իրենց իրավունքները, իսկ երբ գալիս է պարտականություններ կատարելու ժամանակը, նրանք արդեն շատ գեղեցիկ ձևով շրջանցում են դրանք:
     Ուսումնասիրության արդյունքում մենք ցավալի փաստի ենք հանդիպում: Աշակերտների մեծամասնությունը աչք է փակում կրթության վրա: Նրանց ավելի շատ գրավում է համացանցը, ժամանակակից տեխնոլոգիաները, քան դասագրքերում տեղ գտած կարևոր ինֆորմացիան, որը որ նրանց ավելի անհրաժեշտ է կյանքում առաջ շարժվելու համար: Երբ փորձոում ես զուգահեռ անցկացնել մի քանի տարի առաջ և այսօր, սարերի տարբերություն է: Կարելի է ասել, որ այն ժմանակվա միջին թույլ աշակերտը այսօրվա «ուժեղ» աշակերտն է: Ուղղակի զարմանում ես, թե ինչպես կարելի է այդչափ չհետաքրքրվել գիտությամբ և կրթությամբ: Աշակերտ, ով բնակվում է Երևան քաղաքում, սովորում է 9-րդ դասարանում և դու նրան հարցնում ես՝ «Որն է Հայաստանի մայրաքաղաքը» և չես ստանում քո հարցի պատասխանը, էլ ինչ բարեփոխված կրթության մասին է խոսքը: Իսկ ինչ վերաբերում աշակերտի վարքին, պարզապես անտանելի է: Նրանք նախ չեն հարգում իրենք իրենց, իրենց դասընկերոջը, ուսուցչին առավել ևս:
     Այսօր աշակերտների գործը ավելի հեշտացված է: Կրթությունը ցանկացած մակարդակում աշակերտակենտրոն է, նախկին գաղափարակենտրոնի փոխարեն: Նպատակը ինքնուրույն, քննադատաբար մտածող աշակերտ, ուսանող, քաղաքացի ունենալն է: Բայց եթե նկատի ունենանք մեր սերնդի անտարբերությունը կրթության հանդեպ, որևէ էական արդյունք չենք ստանա: Արդյունքում տարիներ անց կունենանք կոպիտ ասած «հետամնաց, գարշահոտ» հասարակություն...
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4559 | 3 | 0
Facebook