Այսօր ծայր աստիճան անտանելի են դարձել սահմնում տեղի ունեցող դեպքերը: Իսկ մեզ հորդորում են, որ հանգիստ նստենք և սպասենք: Սպասենք ինչին?
Մարտի 19-ին` վաղ առավոտյան 8: 30-ի սահմաններում տեղի էր ունեցել դիվերսիոն հարձակում, որի արդյունքում զոհվել էին Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայող վիրավորվել էր: Նրանք շատ լավ գիտեն ինչ են անում և ինչ են ուզում, մենք էլ դա քաջ գիտակցելով` փորձում ենք անտեսել և հրաշքի սպասել: Ադրբեջանական զինված ուժերը իրենց բանակի զինծառայողներին աշխատում են չխառնել այս ամենին, դիվերսիոն հարձակում իրականացնում են հատուկ մշակված անձիք, ովքեր կատարում են իրենց առաքելությունը և վարձատրվում: Մենք մեր ողջ պատմության ընթացքում չփոխվեցինք, մնացինք անմիաբան, ամեն մեկն իր համար առանձին, առանց էթնիկ ինքնագիտակցությունը հաշվի առնելու: Այս թոհուբոհի մեջ մենք չգիտես ինչու որոշեցինք, որ պետք է մեր մարզիկները մեկնեն Ադրբեջան և մասնակցեն մրցումներին: Պետք է սառը դատել ամեն բան, չպետք է միայն արտաքին գեղեցկությանը խաբնվել: Հետևում մի ողջ հասարակություն է, որի ճակատագիրն անհայտ է, , , ,