Ժամանակակից հարսանիքը՝ թատերական ներկայացում
Եթե մենք փորձենք հետադարձ հայացք նետել մեր ավանդական հարսանեկան արարողությանը, ապա կտեսնենք, որ ծիսականից շեղումն ակնհայտ է: Բայց ես ցանկանում եմ ավելի շատ Ձեր ուշադրությունը հրավիրել հարսանեկան ծեսի առանցքային մասնակիցների ծիսական կամ ծիսականացվող պարերը, որոնք ուսուցանվում են հատուկ պարի ստուդիաներում, պարուսույցների կողմից: Հոդվածը գրելիս հիմնականում հիմնվել եմ դաշտային նյութի վրա, որ գրանցել ենք պարուսույցներից, հարսանիքին պատրաստվող զույգերից: Այս խնդիրը մինչև օրս ուսումնասիրված չէ և շատ արդիական թեմա է:
Նախկինում հարսանեկան պարերը և ընդհանրապես բոլոր պարերը ջահել աղջիկները և տղաները սովորում էին իրենց մեծերից: Բայց վերջին տարիներին (7-10 տարի առաջ) հարսանքավորներն դիմում են մասնագետների` իրենց կյանքի հի-շարժան օրը կազմակերպելու համար: Հարսանիքին հատուկ բեմադրված
Վալս կամ
Տանգո և Հարսի պար ներկայացնելն այլևս ավանդույթ է դարձել նաև հայկական հար-սանիքներում
: Բանասաց պարուսույցների տվյալներով՝ հիմա հարսանեկան պարերը շատ են շեղվել ավանդականից: Եթե մի քանի տարի առաջ հիմնականում
Ուզունդարա էին սովորում կամ երբեմն հարսի Մոմերով պար, ապա այժմ ժանրերը տարբեր են, նույ-նիսկ դեպքեր են եղել, որ
Ֆլամենկո են պարել,
Ջայֆ: Մուտքի ժամանակ հիմնակա-նում Վալս են պարում կամ՝
Տանգո:
Վերջին ժամանակներում ստուդիա են հաճախում նաև
սկեսուրները: Նրանք հատուկ պար են պատրաստում, որ անակնկալ մատուցեն: Պարում է հարսը, հետո սկեսուրն է միանում և դուետ են ներկայացնում: Կամ փեսայի ընկերները, հարսի ըն-կերուհիները հատուկ պար են բեմադրել և հարսանիքին նվիրել զույգերին: Եղել են դեպքեր, երբ գալիս են կանայք, ում ոսկե հարսանիքն է: Տարիքով կանայք (60 անց) գալիս են պար սովորելու, որը զարմանալի փաստ է:
Ներկայումս պարուսույցին դիմելը ավանդույթ է դարձել և հասանելի է բոլորին: Նորապսակներն այդ պարով ազդարարում են իրենց համատեղ կյանքի սկիզբը: Սա-կայն այս ամենին զուգահեռ ցանկալի կլիներ, որ մոռացության չմատնվեր նաև ազգայինն ու ավանդականը:
Այժմ հարսանիք երևույթը բոլորովին այլ ընկալում ունի: Այն վերածվել է հատուկ սցենարով թատերական ներկայացման: Այն ավելի արհեստական է դարձել, ինքնաբուխ չէ:
Սակայն այստեղ պետք է հաշվի առնենք, որ ծեսերը, տոները, ինչպես և մեր կյանքի յուրաքանչյուր բաղկացուցիչ, ենթակա է փոփոխության, որ բխում է ժամանակին բնորոշ աշխարհընկալումից: Եթե հարսանեկան ծիսակարգերում նման փոփոխություններ են գրանցվում՝ կարելի է ասել, որ դրանք մեր կյանքում ընթացող սոցիալ-տնտեսական ու աշխարհայացքային փոփոխությունների արձագանքներն են, որ արտահայտվում են պարի ու երաժշտության լեզուներով: