Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայաստան-Ադրբեջան

18:13, cumartesi, 25 оcak, 2014
     Եթե ներկայումս մենք այս վիճակում ենք, դա միայն ու միայն մեր ոչ ճիշտ քաղաքականության արդյունքն է: Ինչպես կարելի է անդադար լսել և ուշադրություն չդարձնել Ադրբեջանի՝ իրականությունից բավականին հեռու հայտարարություններին: Միթե կարելի է մոռանալ պատմական հարուստ ժառանգությունը: Ինչ է նշանակում Ալիևի այն հայտարարությունը, թե իբր Հայաստանը Ադրբեջանի պատմական տարածքն է և կգա ժամամանկը և նրանք կվերադարձնեն իրենց բոլոր պատմական տարածքները: Իսկ նրա արած հիմնավորումն ուղղակի ծիծաղելի է: Բայց փաստերն էլ ցույց են տալիս, որ մենք շարունակ լռելով, հաստատում ենք այդ:
     Բայց այ Ալիև քո ժողովուրդն ուր էր, երբ Հայաստան երկիրը կար իր հարուստ պատմական ժառանգությամբ: Թե ցանկանում եք, որ նորից հիշեցնենք, որ երկարատև ջանքերի արդյունքում միայն 1918թ. քարտեզի վրա հայտնվեց Ադրբեջան անվանումը, իսկ բնակչությունը ձևավորվել է 1919թ-ին: Սեփական թեզը հիմնավորելու համար ադրբեջանցիները ընտրում և հանրությանը ներկայացնում են միայն այն վկայությունները, որոնք մասնակիորեն խոսում են իրենց թեզի օգտին: Ինչ ուզում եք արեք, մեկ է դուք հայերիս նման հնագույն ժողովուրդ չեք կարող լինել: Եթե դեմ առ դեմ հանդիպենք միլիոնավոր փաստեր կարող ենք բերել, որ մենք ապրում ենք մեր իսկ տարածքում, այն ամենը, ինչ կա մեր երկրում, միմիայն մերն է: Իսկ դուք գնացեք և մի լավ մտածեք ով եք, որտեղից եք եկել, երբ....երբեք մի մոռացեք ձեր անցյալը..Անցյալի անտեսում նշանակում է մարդու հրաժարում իր տեսակային հատկանիշներից: Իսկ անցյալը անտեսող մարդը ստիպված է այն նորից վերապրել: «Մեծն» Ալիև մի բան ասելուց առաջ հետ նայիր, , երազելը լավ բան է, բայց քեզ համար չէ........
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3863 | 0 | 0
Facebook