Կյանքի առեղծվածը
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում իմ շարադրանքից մի փոքր հատված... Երևի բոլորս էլ մեր կյանքի ընթացքում գեթ մեկ անգամ մեզ տվել ենք այն հարցը, թե որն է կյանքի սուբստանցիան (նախահիմքը): Եվ երբ փորձում ես տալ այդ հարցի պատասխանը, խճճվում ես, քանի որ անվերջ ‹‹ինչու››-ների շարանում գալիս հանգում ես կրկին նույն հարցին` ‹‹Ի՞նչ է կյանքը››: Այն հարցին, թե ինչ է կյանքը, փորձել են պատասխանել բազմաթիվ հոգեբաններ, փիլիսոփաներ, հասարակ մարդիկ: Մեզանից յուրաքանչյուրն այս հարցի վերաբերյալ ունի իր առանձնահատուկ դիրքորոշում ու տեսակետը: Կյանքը մի բարդ խնդիր է, որ մենք ապրելով ենք լուծում: Հաճախ մարդիկ այդ խնդրի համար սխալ լուծումներ են գտնում, դրա համար էլ չեն ստանում ցանկալի արդյունքներ: Կյանքը հրաշալի գիրք է, որը մենք գրում ենք` կամա, թե ակամա: Սակայն գրիքը հնարավոր կլինի կարդալ միայն այն ժամանակ, երբ կավարտենք այն: Գիրքն ընթեռնելի կլինի միայն մեր հաջորդների համար: Ուստի գրեք Ձեր կյանքի գիրքն այնպես, որ այն ինչ-որ բան տա իր ընթերցողին: Ձգտեք ապրել այնպես, որ երբ մարդիկ կարդան ձեր կյանքի գիրքը, այնտեղ մի այնպիսի կարևոր բան գրված լինի, որ մնաք մարդկանց սրտերում և ինչ-որ բան տաք աշխարհին: Կյանքը խաղ է, որից չենք կարող հրաժարվել, քանի որ եթե ապրում ենք, ուրեմն արդեն խաղի մեջ ենք: Եվ որ ամենակարևորն է, պիտի իմանանք աըդ խաղի կանոնները և շարժվենք այդ կանոններով: Մնում է միայն այն, թե մենք այդ խաղում կհաղթենք, թե` ոչ: Կյանքը քաղցր հեքքիաթ է, որն ապրելով պետք է իրականություն դարձնել: Եվ ինչպես հեքիաթում, այնպես էլ կյանքում բարու կողքին միշտ էլ չարը կա: Եվ չպետք է հուսահատվել, քանի որ բարին միշտ հաղթում է, եթե գլխավոր հերոսը իրեն ողջախոհ է պահում: Կյանքում երբեք ոչինչ չի տրվում անվճար: Այն մարդը, ով ոչինչ չտալով, այս կյանքից ստանում է ամեն ինչ, ապա պետք է գիտակցի, որ մի օր այդ ամենը հեշտությամբ կվերցվի իրենից: Կյանքը գաղտնիք է, որն ամբողջությամբ բացահայտելու համար անգամ մարդու կյանքը կարող է չբավականացնել: Կյանքի հետաքրքրությունը հենց դրանում է` ապրելով բացահայտել այն: Կյանքը մերթ հանդարտ, մերթ փոթորկուն ծով է, որում կա′մ լողում են, կա′մ խեղդվում: Ձգտեք կյանքում լողալ սովորել, որ չխեղդվեք: Յուրաքանչյուր ոք ինքն է պատասխանատու իր լավ կամ վատ կյանքի համար: Ով կարող է յուրաքանչյուր ակնթարթը լցնել խոր բովանդակությամբ, նա անսահմանորեն երկարացնում է իր կյանքը: Կյանքն իսկապես հրաշք է, հրաշք է այն մարդկանց համար, ովքեր կարողանում են ստեղծել իրենց համար այդ հրաշք կյանքը: Իսկ ոմանց համար կյանքը լրիվ այլ երանգավորում ունի: Մարդիկ տարբեր են, իսկ կյանքը բոլորի համար չի կարող նույնը լինել: Նրանցից յուրաքանչյուրը աշխարհը տեսնում է իր գունավորմամբ: Եթե գալիս է մի ժամանակ, երբ ձանձրանում ես շրջապատող ամեն ինչից, նշանակում է պետք է փոխես ակնոցիդ գույնը, որը ժամանակի ընթացքում խամրել է: |
Abone ol ve malalelerin yayınla: