Շնորհավո՜ր Թագավորի օրը
Նիդերլանդներում որպես ազգային տոն հանդիսավոր նշվում է Թագավորի օրը: Այս տարի թագավորական ընտանիքը ժամանել է Դրենթե նահանգի Էմմեն քաղաք: Վիլեմ-Ալեքսանդրը այս տարի նշում է ծննդյան 57-ամյակը։ Էմմենում նրանց ընդունեցին քաղաքապետ Էրիկ վան Օսթերհաուտը և Դրենթե նահանգի թագավորի հանձնակատար Ջետտա Կլինսման: Ավելի քան երկու տասնամյակի ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Օրանժները Դրենթեում նշում են Թագավորի կամ Թագուհու օրը: Վերջին անգամ 2002-ին էր, երբ արքայադուստր Բեատրիքսն ապրիլի 30-ին այցելեց Մեպել և Հուգուին, երբ նա դեռ իշխող միապետն էր: Հարյուրավոր մարդիկ էին երթուղու երկայնքով հավաքվել տեսնելու թագավորական ընտանիքը, սեղմելու Վիլեմ-Ալեքսանդրի ձեռքը: Ժամերի ընթացքում հագնված նարնջագույն հագուստով և ծածանելով հոլանդական դրոշները մարդկանց հոսքը Էմմեն երկաթուղային կայարանից հասավ դեպի կենտրոն: Օրն ավարտվելու է Raadhuisplein-ի գլխավոր բեմում: Շատերն էլ թագավորին, նրա ընտանիքին ողջունել են շենքերի պատուհաններից: Թագավորի օրը երեկ հանդիսավոր նշել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը բազմաթիվ բարձրաստիճան հյուրերի՝ Հայաստանի կառավարության, երկրում գործող դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, գործընկերների ու ընկերների հետ միասին: Ինչպես Embassy of the Netherlands in Armenia էջն է հայտնում #Koningsdag-ը՝ Թագավորի օրը կամ Թագավորի ծննդյան օրը՝ ազգային տոն է, որն ուղղակիորեն կապ ունի միապետի ծննդյան օրվա հետ, ու ազգային միասնություն և համերաշխություն է խորհրդանշում։ Նիդերլանդացիներն այդ օրը հագնում են նարնջագույն հագուստ, որը Օրանական Նասաու արքայատոհմի ընտանեկան գույնն է։ Թագավորի օրվա տոնակատարությունն անցել է ջերմ ու բարեկամական մթնոլորտում, հյուրերը հնարավորություն են ունեցել առնչվելու նիդերլանդական հյուրասիրությանն ու համտեսել հոլանդական պանիրը, գարեջուրը և բիթեռբալլենը: Երկա՜ր կյանք արքային, ուռա, ուռա, ուռա՜... Lang leve de koning! Hoera, hoera, hoera! Նարնջագույնը առաջնային: Oranje boven! Շնորհավո՜ր Թագավորի օրը Fijne Koningsdag! Prettige Koningsdag! Gezellig Koningdag! --- Լուսանկարներում` Վիլեմ-Ալեքսանդրը, թագուհի Մաքսիման և նրանց դուստրերը՝ Ամալիան, Ալեքսիան և Արիանեն: (լուսանկարները մամուլից, Հայաստանում Նիդ.դեսպանության էջից) ՀՀ նախագահն ու արտգործնախարարը շնորհավորել են Թագավորի օրը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X–ի իր միկրոբլոգում շնորհավորել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Հանկե Բրյունիս Սլոթին` թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ: «Լավագույն մաղթանքներ եմ հղում իմ գործընկերոջը` Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Հանկե Բրյունիս Սլոթին։ Հիմք ընդունելով մեր նախորդ քննարկումները՝ ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր համատեղ օրակարգը ՀՀ–Նիդեռլանդներ, ՀՀ–ԵՄ նախաձեռնություններով», – գրել է նա: Ծննդյան օրվա առթիվ Նիդերլանդների թագավորին շնորհավորել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Հայաստանին և Նիդերլանդներին միավորում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքները: Երկու երկրների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն», - ասվում է Խաչատուրյանի ուղերձում: |
Abone ol ve malalelerin yayınla: