Ես կմեռնեմ, եթե ոչ ոք չասի, որ սիրում է ինձ ... Գիշեր է: Մանր անձրև է գալիս: Անձրևի կաթիլները երևում են, երբ ընկնում են լապտերների լույսի տակ, և թվում է, թե փողոցային լապտերներն արտասվում են: Ինչո՞ւ են արտասվում: Անձրևոտ գիշերում լապտերներն արտասվում են միայն այն բաների համար, ինչ չկարողացան մարդի’կ անել, որովհետև իրենք պարզապես լապտերներ են, իրենց սեփական տխրությունը չունեն: Եվ ամբողջ գիշեր արտասվում են նրանք միայնությունից, նրանից, որ անձրև է գալիս, և որ վաղը կրկին մռայլ եղանակ է լինելու, և որ ինչ-որ մեկը չի հանդիպելու, որ ինչ-որ մեկը չի սիրելու... …Եվ այն պատճառով, որ վաղը մռայլ եղանակ է լինելու, այս գիշեր փողոցի անկյունում արտասվում են լապտերները… ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
|