Կրթօջախները պատրաստվում են բանակի օրվան նվիրված միջոցառումներ իրականացնել, իսկ Աքորու մշակույթի տանը բանակի օրն սկսվում է այսօրվանից` առաջին զորակոչից։
Մշակույթի տունը ողջ գյուղին է համախմբել նորակոչիկներին տոնական տրամադրությամբ հայրենիքը պաշտպանելու ճանապարհող ավանդույթի շուրջ։
Այսօր բանակ են գնում այն տղաները, ովքեր ամիսներ առաջ զինվորի էին մարմնավորում բեմում, ովքեր իրենց ընկերներին էին ճանապարհում և ընդունում մշակույթի տանը կից նույն հրապարակից։
Սիրելի երիտասարդներին հպարտությամբ և հուզմունքով են ճանապարում իրենց սրբզան պրտքը կատարելու, քանզի նրանք գնում են պաշտպանելու մեր հայրենիքը, իսկ հայրենիքն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը։