Այսօր Աքորու մշակույթի տանը կից հրապարակից ջերմությամբ, սիրով և հպարտությամբ ողջ գյուղը սիրելի երիտասարդներին ճանապարհեց հայրենիքի առջև սրբազան պարտքը կատարելու։ Հավատարիմ մնալով ձևավորած ավանդույթին` բարձր տրամադրությամբ, գեղարվեստական ելույթներով և սրտի ջերմ խոսքեր հղելով մշակույթի տունը նորակոչիկներին ճանապարհում է հայոց բանակ։
Թող անառիկ լինեն հայոց սահմանները, թող խաղաղության ափերում իրենց ծառայությունն ավարտեն մեր զինվորները։
Բարի ճանապարհ և բարի վերադարձ...
Թող Աստծո աջը հովանի լինի բոլոր զինվորներին։