Идет загрузка...
Сегодня:  Пятница, 26 Апреля, 2024 года

Статьи

Տագնապ

12:15, Четверг, 01 Августа, 2019 года
Տագնապ
    
    

Ա՜մպը ամպի թևը մտե՜լ

Խա՜ղ էր անում երկնքում,


    

Արեգակը խաղից մթնե՜լ

Խոժոռվո՜ւմ էր, զայրանում…


    

Վերևներում մո՜ւթն էր իշխում

Ներքևներում տագնա՜պը,


    

Մեկը ահից «Տե՜ր» էր կանչում,

Մեկն ուղղո՜ւմ էր փողկապը…


    

Քամի սկսվեց ու երկնքո՜ւմ

Կուտակվեցին ամպերը,


    

Խաղը արդեն լո՜ւրջ էր դառնում՝

Թա՛փ էր առնում անձրևը…


    

Տիրոջ աչքը ցավից թրջվե՜ց-

Արցո՜ւնք թափվեց վերևից,


    

Ա՜ղբը ասես թե մաքրվե՜ց

Ցա՛ծ գլորվեց քարափից…


    

Ջրհեղե՞ղ էր, թե՞ փոթորիկ՝

Չէ՜ր հասկացվում ո՛չ մի բան,


    

Մահակործան մի ալի՜ք էր,

Որ չբերեց ո՛չ մի մահ:


    

Թե որ Չա՜րը չէր մեռնելու

Ո՞ւմ էր պետք այս փոթորի՜կը,


    

Թե Բարի՜ն էր չար դառնալու

Ինչո՞ւ քանդվեց երկինքը:


    

Քանդե՜ց բառի մի՜տքը կայտառ,

Խոստումների՜ տարափը,


    

Վերևում նոր լո՜ւյս է պայծառ-

Ներքևում նույն տագնապը…

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3951 | 0 | 0
Facebook