Идет загрузка...
Сегодня:  Пятница, 26 Апреля, 2024 года

Статьи

Քեզ սիրո՜ւմ եմ, Կյա՜նք…

06:53, Среда, 19 Июня, 2019 года
Քեզ սիրո՜ւմ եմ, Կյա՜նք…
    
    
    

Կյանքը դարձել է անհա՜մ,

Անալի՜,

Ապրելն էլ մի բա՛ն չի՝

Տխո՜ւր, ձանձրալի՜…


    

Ասես կիսապրում ես

Ո՛չ թե փրկության համար

Մեղավոր դարի -

Այլ կոկորդդ մատներով սեղմած

Տվյալ այս պահի՜…


    

Ու պահերը գումարվո՜ւմ են,

Դառնում օրե՜ր տաղտկալի,


    

Կորցնում ես քաջությունդ

Բղավելո՛ւ.

«Ինձ Ների՜ր»:


    

Թե ո՞վ կամ էլ ինչի՞ համար

Պետք է ների՜,

Ի՜նքս,

Ի՜նքս էլ չգիտեմ,

Սակայն գիտե՜մ-

Պիտի գրեմ

«Կյա՜նք սիրո՜ւմ եմ քեզ, …


    

Թեկուզ դա՜ռը,

Թեկուզ անհա՜մ,

Թեկուզ այսպե՜ս անալի…»

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4078 | 0 | 0
Facebook