Թե աչքերից երա՜զ կաթի,
թե շուրթերից գինի՜ կաթի մոռացումի,
իմանալով թանձրությունը տառապանքի՜
երկրպագի արբեցումին:
Կյանքո՜վ արբիր,
նետի՛ր մի կողմ բամբասանքի շորե՜րը հին,
կհասկանա՜ս - առանց սիրո խաղերի սի՜ն
բե՜ռ ես դառնում կյանքի ուսին:
Արբիր ինչքա՜ն սիրտդ կուզի՜,
սիրտը չունի՜ չափի զգացում,
պատերազմում մտքի՜-սրտի՜
մի՜շտ էլ սի՛րտն է հաղթող լինում: