Նորագավիթի բնակիչները լուսանկարներ են տարածել՝ հայտնելով, որ 2-րդ փողոցի ճանապարհը արդեն 10 օր է՝ գտնվում է այս վիճակում։ Այստեղով երեխաները դպրոց ու մանկապարտեզ են հաճախում։ «Առուն լցվել է․ սա դրա հետևանքն է», - ասում են նրանք՝ հորդորելով պատկան կառույցներին աշխատանքներ իրականացնել։