Идет загрузка...
Сегодня:  Среда, 08 Мая, 2024 года

Статьи

ՎԵՐՆԱԳԻՐԸ ՎԵՐՋՈՒՄ

08:23, Четверг, 21 Сентября, 2017 года
ՎԵՐՆԱԳԻՐԸ ՎԵՐՋՈՒՄ
    
    
    

- Հե՜յ, Գարսո՛ն, Գարսո՛ն ինձ գինի՜…

Ու…անպատասխա՜ն,

Չէ՜, այս մատուցողից,

Պե՛տք է ազատվել ի՜նչ էլ որ լինի:


    

Իսկ մատուցողը՝ Կյա՜նքն է ՝

Կյա՜նքը, իր թույնով՝ օրվա բաժակում,

- Գարսո՛ն, հաշի՜վը…

Ու ամե՜ն անգամ

Անցա՜ծ տարիներս է բերում դեմ անում…


    

Է՜խ, Գարսո՜ն, Գարսո՜ն,

Չսիրեցի՜ր ինձ,

Դո՜ւ էլ ճիշտն ասած ի՛նձ դուր չես գալիս,

Ու ես՝ ամե՜ն վայրկյան կյանքը սիրողս,

Ստիպվա՜ծ եմ թույն խմել

Քո Ճիվաղ ձեռքից:


    

………………………………………….


    

Դե՜, բե՛ր հերթական բաժի՜նը թույնի,

Այսօր հարբե՜լ եմ ուզում անպայման,

Ուրբա՞թ է,

Շաբա՞թ, կիրակի՞…

Ի՞նչ տարբերությո՜ւն,

Հե՜րն էլ անիծած…


    

Այսօր ուրի՜շ է, հարբե՜լ եմ ուզում,

Հաշիվ չե՛մ փակի անցած օրերից,

Բե՜ր, ներկայացրու մնացած թո՜ւյնը,

Մնացածը քի՞չ է-

Քեզ ձեռք չի՞ տալիս:


    

………………………………………………


    

Բերե՜ց, դե՛մ տվեց մի փոշո՜տ հայելի՝

Ցավից ճաքճքա՜ծ դե՜մքս էր այլանդակ,

Ու մի հարվածով միլիո՜ն մասերի

Կոտրեցի կյանքս - անցա՜ծ, գնացած:


    

Ինձ թվաց ցա՜վս եմ մասերի կիսել՝

Ապրե՜լս մի քիչ թեթև կլինի,

… Հատակին ընկան բազմաթի՜վ ցավեր…

Է՜խ, Գարսո՜ն, Գարսո՜ն,

- Գարսո՛ն, ինձ գինի՜…


    

…………………………………………………


    

Ես մի մանկամարդ կնոջ եմ սիրել,

Կյա՜նքս եմ տվել- սե՜րս վայելի,

Դո՜ւրս է գալիս որ ցա՜վ եմ նվիրել,


    

Է՜խ, Գարսո՜ն, Գարսո՜ն,

Այս ի՞նչ արեցիր…


    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
6949 | 0 | 0
Facebook