Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

«Յապոնչիկը չի մահացել, Դեդ Հասանն էլ` պարզ կլինի մի քանի օրից». քրեագետ

Մայիս Համբարձումյան
Пресс-секретарь:
Մայիս Համբարձումյան
21:47, Четверг, 17 Января, 2013 года
«Յապոնչիկը չի մահացել, Դեդ Հասանն էլ` պարզ կլինի մի քանի օրից». քրեագետ
     «Դեդ Հասանը ծնվել-ապրելով Վրաստանում` հրաշալի խոսում էր Թիֆլիսի հայերենով: Հայերի հետ շատ լավ հարաբերություններ ուներ: Սվոյ Ռաֆի եղբայրն էր, ամենամոտը: Երբ սպանեցին Սվոյ Ռաֆին, նրա ամբողջ թաղման արարողությունը ինքը կազմակերպեց` սկսած դագաղը գնելուց, հիվանդանոցից հանելուց, բերեց Երևան, իր գլխավորությամբ էր ամեն ինչը լինում: Գնել էր նույն դագաղից, որով Բրեժնևին են հուղարկավորել», - «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում ասել է քրեագետ Սերգեյ Գալոյանը:
    
     Նրա խոսքերով՝ քրեական աշխարհում, սկսած 2006-ից` թաքուն, իսկ 2008-ից՝ ակտիվ, սկսեց վերադասավորում, հին սերունդը գնում էր, նորը՝ գալիս: Իսկ Յապոնչիկը, նրա հավաստմամբ, սպանված չէ, առայժմ չի երևում, իրեն փոխարինող էր պետք, քրեական աշխարհի սլավոնական թևի ղեկավար, և դա դարձավ Դեդ Հասանը:
    
     Սերգեյ Գալոյանը Դեդ Հասանի մասին գիրք է գրել վերջին երկու տարիներին: Այն այժմ պատրաստ է: Նա դեմ է տեսակետներին, թե «Դեդ Հասանի և Յապոնչիկի ջրերը մի առվով չէին հոսում. նրանց շահերը երբեք չեն բախվել»:
    
     Դեդ Հասանի մահափորձի պատճառ, ըստ քրեագետի, կարող է լինել Սոչիի օլիմպիադան. «Օլիմպիադայի վրա 83 միլիարդ ռուբլի է ծախսվում, բազում շենքեր են կառուցվում, աշխատում է 200 հազար բանվոր: Կա՛մ պետք է իշխանությունը ղեկավարեր շինարարությունը, կա՛մ գողական աշխարհը: Իսկ իշխանությունը հասկանում էր, որ ինքը մաքուր չի աշխատի, կողքից կպնողներ կլինեն: Գողական աշխարհում ամեն ինչ մաքուր է»:
    
     Սերգեյ Գալոյանը կործանարար է համարում, որ Դեդ Հասանին փոխարինեն վրացիները: «Վրացական թևի (որ վերջին մի քանի տարվա ընթացքում հզորացել է) ոչ պաշտոնական ղեկավարը Տարիել Օնիանին է: Նա հիմա գտնվում է ռուսական բանտում։ Եթե դուրս գա, իսպանական հետախուզության տակ է և կարող է 18 տարվա բանտարկություն ստանալ»: Վրացի «օրենքով գողերը» շատացան 1985-90-ական թվականներին: Մինչև 88 թվականը Սովետական Միությունում եղած 156 գողերից 21-ն էր վրացի, հանկարծ 5-6 տարի հետո դարձան 400-ից ավելի` 790-ի մեջ».- ասում է քրեագետն ու եզրակացնում. «Սա նշանակում էր, որ պարզապես առել են: Այդ թվաքանակը ինչ-որ տեղ կբերի ուժի, հզորության, ֆինանսների, որը հասցնում է իշխանության»:
    
     Նրա խոսքերով` գողական աշխարհում եթե որևէ հակառակորդ ուզում է մյուսին վարկաբեկել, նրան կապում է իշխանությունների հետ: Դեդ Հասանին էլ մեղադրում են վրացական իշխանությունների հետ կապի մեջ, բայց նման բան չկա. նա վրաց իշխանությունների պաշտպանության կամ աջակցության կարիքը չուներ:
    
     Իրո՞ք մահացել է Դեդ Հասանը, թե ոչ. քրեագետը խորհուրդ է տալիս սպասել ևս մի 5-6 օր, և կերևա: Սակայն նա կասկած չունի, որ կլինեն նոր սպանություններ, դրությունը կսրվի, իսկ եթե վրացական կողմը հաղթեց, շատ բան կփոխվի այդ աշխարհում, դա մեծ վնաս կլինի Ռուսաստանին և իր ճյուղերով կհասնի նաև Հայաստան:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
1
10183 | 0 | 1
Facebook