Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Աշխարհի վերջը, ըստ մայաների...

Մայիս Համբարձումյան
Пресс-секретарь:
Մայիս Համբարձումյան
21:49, Понедельник, 26 Ноября, 2012 года
Աշխարհի վերջը, ըստ մայաների...

Մայաների կանխատեսած աշխարհի վերջին 2 ամսից էլ քիչ է մնացել: Աստղագետները և կանխագուշակողները լրջորեն քննարկում են, թե ինչպիսին կլինի հայտնությունը: Գիտնականները կոչ են անում չհավատալ նրանց կանխատեսումներին:
     Մայաների օրացույցը ավարտվում է դեկտեմբերի 21-ին, իսկ դրա հետ մեկտեղ, ինչպես կարծում են հոռետեսները, Երկիր մոլորակի վրա աղետներ կտեղան, որոնք կոչնչացնեն մեր քաղաքակրթությունը:
    
     Աշխարհի վերջը մտահոգում է ոչ միայն աստղագետներին ու սնահավատներին, այլև պատգամավորներին: Այսպես, «Справедливая Россия»-ի ներկայացուցիչ Անդրեյ Գորշեչնիկովը հայտարարել է, որ աշխարհի վերջի մասին ԶԼՄ-ների հիշատակումները՝ կապված մայաների կանխատեսումների հետ, պետք է խստիվ արգելվեն:
    
     Տիբեթյան լամաները չեն թաքցնում, որ աղետի լրջությունը բավականին մեծ է. դեկտեմբերի վերջին Արեգակնային համակարգի մոլորակները մի շարքում կհայտնվեն, ինչը եզակի երևույթ է: «Աշունն ու ձմեռը տաք կլինեն, իսկ 21.12.2012-ից հետո Երկիրը կանցնի, այսպես ասած, «զրոյական գծի»: Դա այնպիսի արտասովոր իրավիճակ է, երբ մարում է էլեկտրականությունը, և էներգիա ոչ մի կերպ չի մատակարարվում: Լիակատար մթություն և լռություն կտիրի: Կարող է թվալ, թե մարմիններ են թափառում, ասես հանգուցյալներն են դուրս եկել գերեզմաններից: Երկիրը փոքր-ինչ կցնցվի, կարծես թեթևակի երկրաշարժ լինի: Որոշ երկրներ կարող են կործանվել», -նախազգուշացրել է Լաման, ում Տիբեթում Շամբալի պատգամախոս են անվանում:
     Կենդանական աշխարհը ավելի շուտ կզգա աշխարհի վերջը, կենդանիները կթաքնվեն, կքաշվեն իրենց որջերը: Երկրագնդի բնակչության 10% կարող է զոհվել: Աղետները 2 շաբաթ կտևեն:
    
     Գոյատևելու համար լաման խորհուրդ է տալիս նախապես պատրաստվել աշխարհի վերջին

1. Անհրաժեշտ է պատրաստվել այս փուլերի փոփոխությանը, ավարտել 2012 թվականի բոլոր աշխատանքները, նոր գործեր չբռնել, մարել պարտքերը:
     2. 20.12.2012 վերցնել երեխաներին, բոլոր փաստաթղթերը, կանխիկ դրամը և դուրս գալ քաղաքից: Նախապատրաստել երկու ամսվա պաշար:
     3. Անհրաժեշտ է տանը ջուր հավաքել, նաև վառելափայտ՝ տաքացնելու և մոմեր՝ լուսավորելու համար: Քանի որ էլեկտրաէներգիայի մատակարարումը 21.12.2012 հետո կդադարի:
     4. Հեռուստատեսությունը և կապը կանջատվեն: «Մութ օրերի» ընթացքում փակել լուսամուտի ապակիները մուգ գույնով, չնայել դրանց, չհավատալ աչքերին և ականջներին, դուրս չգալ փողոց: Եթե անհրաժեշտ է դուրս գալ, հեռու չի կարելի գնալ, կարող եք կորել, քանի որ նույնիսկ ձեր սեփական ձեռքերը չեք տեսնի:
     5. Լույսի հայտնվելուց հետո չշտապեք վերադառնալ քաղաք, ավելի լավ է ապրել բնության գրկում մինչև գարուն: Աղետները, ըստ Տիբեթի լամայի, կտևեն երկու շաբաթ, սակայն դրանց արձագանքները կզգացվեն մինչև փետրվարի սկիզբը: Երկրագնդի դուրս գալը «զրոյական» գոտուց սպասվում է մոտավորապես 2013 թ. փտրվարի 7-ին: Կլինեն էլեկտրաէներգիայի և տրանսպորտային կապի մասնակի վերականգնումներ: Մարտի վերջին աշխարհը ամբողջությամբ կվերականգնվի:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
12297 | 19 | 0
Facebook