Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Բրիտանիայում օրինականացրել են սեքս-մարզչի մասնագիտությունը

Մայիս Համբարձումյան
Пресс-секретарь:
Մայիս Համբարձումյան
21:53, Четверг, 17 Января, 2013 года
Բրիտանիայում օրինականացրել են սեքս-մարզչի մասնագիտությունը
     Բրիտանիայում մարդիկ, որոնք իրենց անվանում են «սեքս-մարզիչներ», հասել են նրան, որ իրենց աշխատելու պաշտոնական թույլտվություն տրվի: Սովորական հոգեթերապևտներից և սեքսոլոգներից «մարզիչները» տարբերվում են նրանով, որ կարող են գործնականորեն ցույց տալ, թե ինչպես լուծել այս կամ այն ինտիմ խնդիրը, հայտնում է Independent-ը:
    
     Գործող սեքս-մարզիչ Սառա Մորիսոնը լրագրողներին պատմել է, որ ի տարբերություն հոգեբանների՝ իրենք կարող են սեանսը հենց ննջարանում անցկացնել: Նա ասել է, որ այդպիսի մոտեցման դեպքում հաճախորդին կհաջողվի զգալիորեն մեծացնել հաճույքի մակարդակը, նաև դադարել ամաչել սեփական մարմնից՝ զուգընկերոջ հետ մերկ առանձնության ժամանակ:
    
     Հետաքրքիր է, որ երկրում սեքս-մարզումների դաշտը վաղուց է գործում, սակայն մինչև վերջերս այն ապօրինի էր:
    
     Ավելին՝ բրիտանացի Մայք Լոուսադան նույնիսկ պատրաստվում է ստեղծել սեքս-մարզիչների՝ պատմության մեջ առաջին արհմիությունը: Նրա մտահղացմամբ՝ կազմակերպության անդամ կլինեն սեքս-մարզիչներ ամբողջ Եվրոպայից:
    
     Լոուսադան էլ է օգտվել սեքս-մարզիչների ծառայություններից՝ փորձելով հաղթահարել սեփական բարդույթները, արդյունքն այնքան տպավորիչ է եղել, որ նա որոշել է ինքն օգնել նմանատիպ խնդիրներ ունեցող մարդկանց:
    
     Մարզիչը նշում է, որ հիվանդի հետ ինտիմ կապի մեջ է մտնում ոչ թե նրան հաճույք պատճառելու, այլ նրա այս կամ այն հոգեբանական խնդիրը լուծելու նպատակով:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5183 | 0 | 0
Facebook