Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

«ԱրմենՏել»-ը մեկնարկում է nano-SIM քարտերի վաճառքը Iphone 5 սմարթֆոնների համար

Մայիս Համբարձումյան
Пресс-секретарь:
Մայիս Համբարձումյան
19:33, Понедельник, 26 Ноября, 2012 года
«ԱրմենՏել»-ը մեկնարկում է nano-SIM քարտերի վաճառքը Iphone 5 սմարթֆոնների համար

«ԱրմենՏել»-ը հայտարարում է, որ ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում արդեն հասանելի են 4FF-Nano-SIM նոր ձևաչափով SIM-քարտեր: Nano-SIM քարտերի վաճառքը միաժամանակ մեկնարկել է Beeline բոլոր գրասենյակներում:


    

Nano-SIM քարտերով աշխատող առաջին սարքերն են Apple ընկերության Iphone 5 սմարթֆոնը և iPad mini պլանշետը: Տեխնիկական բնութագրերի և հիշողության ծավալով nano-SIM նորարար քարտը չի տարբերվում իր նախորդից: Սակայն նոր SIM-քարտերը չափով ավելի փոքր են. այստեղ բացակայում են պլաստիկ անկյունները:

Beeline հաճախորդները կարող են ձեռք բերել նոր SIM-քարտ կամ փոխել գործողը համաձայն բաժանորդի սակագնային փաթեթի: Մասնավորապես, հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար nano-SIM քարտի արժեքը կազմում է 500 դրամ, իսկ կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար` 150 դրամ:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4417 | 0 | 0
Facebook