Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

ԱՆԿՐԿՆԵԼԻ ԱԼԼԵԳՐՈՎԱՆ...

Վ.. Հ...
Автор:
Վ.. Հ...
23:22, Вторник, 25 Декабря, 2012 года
ԱՆԿՐԿՆԵԼԻ ԱԼԼԵԳՐՈՎԱՆ...
     Իրինա Ալլեգրովան թեև փառքի գագաթնակետին է, սակայն նրա անունը շարունակում է թնդալ համաշխարհային բեմերում: Նախորդ տարեվերջին Ալլեգրովան հանդես եկավ պատասխանատու հայտարարությամբ՝ այն է՝ հրաժեշտի համերգաշարով եզրափակել մեծածավալ շրջագայությունները: Այս հանգամանքը լրատվամիջոցներն ու հասարակությունն ուռճացրին, ու շատերը մտածեցին, որ Իրինա Ալլեգրովան դադարեցնում է իր բեմական գործունեությունը: Սակայն շտապենք ուրախացնել Ալլեգրովայի երկրպագուներին. ռուսական էստրադայի կայսրուհին ընդամենն ասել էր, որ դադարեցնում է իր մեծածավալ հյուրախաղերը...ինչևէ, այժմ խոսենք Ալլեգրովայի այս տարվա գործունեությունից. տարեսկզբից ցայսօր Իրինա Ալլեգրովան ունեցել է շուրջ 59 մենահամերգ աշխարհի տարբեր երկրներում, մասնակցել է շուրջ 6 հեղինակավոր միջոցառումների ու մի շարք փաստագրական ֆիլմերի նկարահանումների, ձայնագրել նոր երգեր...նախորդ ամսվա՝ նոյեմբերի 21-ին, ԲԱԶՄԱՐՎԵՍՏ երգչուհին եղավ Երևանում...դահլիճը բազմամարդ էր, մթնոլորտը՝ ջերմ, անակնկալները՝ մեկը մեկից անսպասելի...Ալլեգրովան երգեց ինչպես հիթ դարձած, այնպես էլ նոր երգեր, հայավարի ասեց-խոսեց հանդիսատեսի հետ, անկեղծացավ, պատմեց հետաքրքիր դեպքեր...«Ես վերջակետեր չեմ սիրում.սիրում եմ բազմակետեր», -սիրում է կրկնել Իրինա Ալլեգրովան: Մենք էլ այս հույսով սպասում ենք Ալլեգրովայի հաջորդ գալստյանը Երևան...Իսկ մեզ մնում է հիշեցնել, որ Ալլեգրովան ելույթ է ունենալու նաև ռուսաստանյան ամանորյա հաղորդումների ժամանակ...իսկ հետագա համերգները՝ գալիք տարում... Վոլոդյա Հովսեփյան
Մարզահամերգային համալիրի բեմում Ալլեգրովան է...լուսանկարը՝ հեղինակի, գլխավոր լուսանկարը՝ Ալլեգրովայի ֆոտոարխիվից...
Մարզահամերգային համալիրի բեմում Ալլեգրովան է...լուսանկարը՝ հեղինակի, գլխավոր լուսանկարը՝ Ալլեգրովայի ֆոտոարխիվից...
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4833 | 2 | 0
Facebook