Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 07 Октября, 2024 года

Статьи

Ռաիսա Մկրտչյանի հոբելյանական համերգը

Վ.. Հ...
Автор:
Վ.. Հ...
23:20, Понедельник, 19 Ноября, 2012 года
Ռաիսա Մկրտչյանի հոբելյանական համերգը
     Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում տոնական տրամադրություն էր. համախմբվել էին ՀՀ վաստակավոր արտիստուհի Ռաիսա Մկրտչյանի երկրպագուները։ Երգչուհու հոբելյանական համերգն, ինչպես ակնկալվում էր, անցավ ջերմ մթնոլորտում։ «Ես երջանիկ եմ, որ երգում եմ իմ ժողովրդի երգերը», - ասաց վաստակավոր արտիստուհին։Ռաիսա Մկրտչյանն այն հայ երգչուհիներից է, ում անունը խորհրդային ժամանակներից մինչև այսօր ընդունվում է շռնդալից ծափերով ու ոգևորությամբ։ «Գեղեցիկ կին, մայր, հրաշալի երգչուհի, հայուհի...այս ամենն իսկական բնորոշումն է այն կնոջ, ում անունը Ռաիսա Մկրտչյան է», - ասում են նրա ընկերները։ Վաստակաշատ արտիստուհու մեծագույն երազանքը դաշնակահարուհի դառնալն էր. «Ես ծրագրում էի դաշնակահարուհի դառնալ, սակայն դուք փոխեցիք իմ ճանապարհը», -հանդիսատեսին դիմելով՝ ասաց Ռաիսա Մկրտչյանը։ Դեռ երիտասարդ տարիներին Ռաիսա Մկրտչյանը կանգնեց այնպիսի անունների կողքին, ինչպիսիք էին Կոնստանտին Օրբելյան, Վլադիլեն Բալյան, Վարդան Աճեմյան և այլոք։ «Ռաիսան հիացնում է կատարողական մեծ կուլտուրայով և բարձր վարպետությամբ», - ասել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանը։ Թերթելով տիկին Ռաիսայի մասին հուշագրությունները՝ համոզվում ես, որ գործ ունես մի ամբողջ պատմության, մի ամբողջ մշակույթի հետ, որի անունն է Ռաիսա Մկրտչյան։ Երգչուհին իր ոսկե ձայնապնակում ունի շուրջ 400 ձայնագրություն, որոնք այսօր սրբորեն պահպանվում են Հանրային ռադիոյի Ոսկե ֆոնդում...Հոբելյարին իր շնորհավորական ուղերձն էր հղել ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն, ով Ռաիսա Մկրտչյանի համար վարդերի մեծ փունջ էր ուղարկել, իսկ համերգին ներկա Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից Ռաիսա Մկրտչյանն արժանացավ Մշակույթի նախարարության ոսկե մեդալի։ Հոբելյարին իրենց շնորհավորանքի խոսքն էին բերել Լեյլա Սարիբեկյանը, Արամոն ու Էմմա Պետրոսյանը, Մհերը, Ռուբեն Մաթևոսյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, օպերային երգիչներ Արտակ Ստեփանյանը, Իրինա Զաքյանը, Գևորգ Հակոբյանը, աշխարհահռչակ դաշնակահար Դանիել Գրամովն ու Ռաիսա Մկրտչյանի դուստրը՝ Արմինե Սարգսյանը։ Բարեմաղթանքներ հնչեցին նաև աշխարհի տարբեր անկյուններից։ Շռնդալից ծափերի ներքո անզուգական Ռաիսա Մկրտչյանը խոստացավ շարունակել հաճելիորեն զարմացնել իր երգը գնահատողներին...Վոլոդյա Հովսեփյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
7547 | 0 | 0
Facebook