Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ՀՅՈՒՐԵՐԸ

Վ.. Հ...
Автор:
Վ.. Հ...
17:15, Среда, 13 Февраля, 2013 года
ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ՀՅՈՒՐԵՐԸ
     Շուրջ երեք շաբաթ է, ինչ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հացադուլի մեջ է. «Ոչ թե վստահ եմ, այլ համոզված եմ, որ իմ հացադուլով ես կարող եմ փոխել իրավիճակը: Ակնկալում եմ, որ ես ու իմ ընկերները կհաղթենք այս ընտրություններում ու սկիզբ կդնենք ժողովրդավարությանը», -mamul.am-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածուն: Ի դեպ, Անդրիաս Ղուկասյանին այսօր հյուրընկալվել էին թիվ 55՝ Ա. Չեխովի անվան դպրոցի մի քանի աշակերտներ: Նախագահի թեկնածուն, դիմելով աշակերտներին, ասաց. «Դուք գիտեք, որ ես հացադուլ եմ անում հանուն 11-ամյա աղջկաս և ձեզ, որպեսզի դուք ապրեք արդար և ազատ երկրում: Հանուն ձեզ արժե 30, 50, 60 օր անգամ հացադուլի նստել և ցանկացած զոհողության գնալ: Դուք գիտեք, որ հազարավոր տղաներ 25 տարի առաջ զենք են վերցրել և գնացել հայրենիքը պաշտպանելու»: Տեղեկացնենք նաև, որ այսօր Անդրիաս Ղուկասյանն զբոսնում էր հացադուլի վայրին հարակից տարածքում: Ըստ տեղում հերթապահող Առաջին ենթակայանի գծային բրիգադայի բժշկուհի Աննա Հարությունյանի՝ Ղուկասյանի առողջական վիճակը լավ է. «Ժամանակին չափում ենք ճնշումը և զննում: Երբ զգանք, որ կյանքի համար վտանգավոր փոփոխություններ կան, իր համաձայնությամբ կտեղափոխենք համապատասխան բժշկական հաստատություն»: Այսօր Անդրիաս Ղուկասյանին էր այցելել նաև ՀՀ Առողջապահության նախարարը: Վոլոդյա Հովսեփյան, գլխավոր լուսանկարը՝ google.am-ից, լուսանկարը՝ հեղինակի և Լիլիթ Կարապետյանի
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
4500 | 6 | 0
Facebook