Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Կյանքի՝ իմ այս խնդիրը լուծում չունի...

Ռիմա ☆
Автор:
Ռիմա ☆
17:25, Вторник, 27 Ноября, 2012 года
Կյանքի՝ իմ այս խնդիրը լուծում չունի...
     Ի՞նչ է կյանքը: Բարդ ու անհասկանալի մի խնդիր, որի լուծումը գտնելու համար երբեմն մի ամբողջ կյանք է պահանջվում: Ես երբեմն փորձում եմ խնդրի լուծման հեշտ եղանակ գտնել, բայց նորից շփոթվում եմ այդ x և y արտահայտությունների մեջ ու մաթեմատիկորեն վերլուծելու համար ինձ նշանակում x-ով, նրան` y-ով և ավարտը չիմանալով` ավելացնում x+y հավասար է 0: Լուծել է պետք այս` առաջին հայացքից դյուրին թվացող անհավասարությունը, իսկ թերի իմացությունս մաթեմատիկա առարկայից ինձ ստիպում է փակել կյանքիս տետրը և առաջ տալ ճակատագիր կոչվող ուսուցչուհուն, որը անհամբեր սպասում է դասազանգին: Ես վախենում եմ, որ վատ գնահատականը կխորտակի կյանքս, սակայն առաջինը նրան եմ մոտեցնում օրագիր կոչվող իմ սիրտը և սպասում, որ նա կստորագրի` հավերժ տառապելու, նրան կարոտով սպասելու ու երազելու իմ դատավճիռը: Ես չեմ պատռի թերթը, որ մայրս չտեսնի 2-սս: Ախ, եթե կարողանայի ջնջել այդ էջերը ... Եթե կարողանայի...: Ճիշտ է, կյանքը դպրոց է, սակայն ես էլ այն օրինակելի աշակերտուհին չեմ ու իմ սերը, իմ բարի դասընկերը չէ, ոչինչ առաջվանը չէ:
    
Կյանքը ինչքան դաժան է ինձ հետ վարվում: Ինձ ստիպում է մի ասածվածքի հավատալ, որ «Միայն կորցնելուց հետո ես զգում ունեցածիդ արժեքը», միայն նրանից հեռանալուց հետո ես հասկանում, որ նա բոլորից լավն էր, թե ինչքան թանկ էր ու ցանկալի, բայց ինչու՞ միայն հետո, ինչու՞ այդքան ուշ: Երբեմն ինձ եմ մեղադրում կորցնելու համար: Երբեմն էլ ինքս ինձ մխիթարելու համար ասում, որ այսդպես ավելի լավ էր, ՈՒ միայն այն պատճառով, որ ավելի չերկարի խնդիրը, շտապում եմ վերջացնել այս անիմաստ վարժությունը և ի զարմանս շատ շատերի` շարունակում x+y հավասար է 0, անհավասարությունը լուծում չունի:
Այ սա ամենաճիշտ պատասխանն է, մեր անիմաստ ու դատարկ սիրո համար:ՈՒ որքան էլ լավ տիրապետես մաթեմատիակա առարկային, այնքան ավելի կհասկանաս...որ կյանքնի օրենքը ավելի բարդ է, քան Պյութագորասինը...

    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5446 | 5 | 0
Facebook