Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Կոտրված սիրտ

Ռիմա ☆
Автор:
Ռիմա ☆
23:17, Суббота, 13 Апреля, 2013 года
Կոտրված սիրտ
    
Այնքան սրտեր կան, որոնք կոտրվում են, կոտրվելու շեմին են և արդեն կոտրված են: Ես ինձ կդասեմ երրորդ տարբերակի շարքերին: Միայնակ ոչինչ անել չէի կարող: Կես սրտով սեր չես կառուցի և չես կարող պահպանել այն, ինչ դեռևս քոնն է, բայց մի սխալ և կկորցնես աշխարհում ունեցած ամենաթանկ մարդուն...Կկորցնես սիրտդ՝ առանց որի ապրել թերևս չի ստացվի..Գոյատևել, դա դեռ այն համոզումը չէ, թե ապրում ես բնականոն կյանքով...Ապրել ապրելու համար՝ կես սրտով: Հնարավոր է, ոչինչ չունեմ ասելու, բայց մի պահ մտածենք. արդյոք կունենա՞նք այն ուրախությունը, որն ունեինք առաջ, արդյոք կզգա՞նք սիրո այն ջերմությունը, որը կարող էր տալ միայն «Նա» ...Ես կպատասխանեմ՝ ոչ: Միանշանակ չենք զգա: Դա ախր անհնար է...Ինչպե՞ս կարող ենք զգալ մի բան, որը չենք ստանում այն մարդուց, ումից որ անհրաժեշտ է, ումից ուզում ենք և ոչ այլ մեկից:
Կոտրված սրտեր, լույսի երկու անմար ջահեր, որոնք այլևս մեկ ամբողջություն չեն կազմելու, որոնք այլևս իրար սիրո խոսքեր չեն շշնջալու, որոնք աստղերի ներքո երդում չեն տալու, որ կլինեն միշտ միասին...Չի լինելու այդ ամենը...Կորավ...Ցնդեց...Անհետացավ....Բայց մի՞թե դա էր մեր ուզածը...Մի՞թե ցանկանում էինք կորցնել տարիների ջանքերի շնորհիվ ձեռք բերած վստահությունն ու հավատարմությունը...Ես ինքս չէի ուզում....Հիմա էլ դեռ չեմ հավատում ու գիտակցում, որ կորցրել եմ...Չեմ կարող հաշտվել, որքան էլ որ ասեք, թե ժամանակը բուժում է վերքերը, միևնույն է, ես չեմ մոռանա, չի բուժվի...Կամքի ու՞ժ...Իսկ ի՞նչ է դա...Ասացեք խնդրեմ, ի՞նչ կամքի ուժի մասին կարող է խոսք գնալ, եթե չկա կողքիդ այն մեկը, ով միակն էր, որ քեզ հույս էր ներշնչում, ուժ էր տալիս, այն նույն կամքի ուժը, որը հիմա ինձնից եք պահանջում...Բավական է...Հանգիստ թողեք ինձ..Չկա էլ այն ուժեղ ու չհանձնվող անձնավորությունը..Նա կոտրվել է...Նրան կոտրել է հենց այն ժամանակը, որը պետք է իբրև բուժեր վերքերս...Խորը վերքերս....Դրանք չեն լավանա...Ես թույլ չեմ տա....Կզգամ ցավն ինձ տանջող, բայց չեմ թողնի ինձնից խլել վերջին՝ նրա կողմից ստացած ցավը...Դա նույնպես ինձ համար շատ թանկ է....
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
25715 | 4 | 0
Facebook