Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Четверг, 12 Декабря, 2024 года

Статьи

Կներես, որ սիրել եմ...

Ռիմա ☆
Автор:
Ռիմա ☆
00:10, Среда, 24 Июля, 2013 года

Այսքան ժամանակ է անցնել և դեռ անցնում է, և ես չեմ ուզում կամ ավելի ճիշտ չեմ կարողանում ինքս ինձ հասկացնել, որ այս ամենը սխալ է: Ամեն բան շատ ավելի վատ է քան ես կարող էի երբևէ պատկերացնել, սակայն այդ մասին չեմ ուզում ասել. իմաստ չունի: Ուղղակի ուզում էի, որ իմանաս, թե ինչքան ցավ ու տառապանք ես ինձ պատճառել ու դեռ երկար ժամանակ պատճառելու ես: Ու թե ինչքան վիրավորված ու նվաստացած եմ ինձ զգում: Ինձ չի թվում, որ որևէ մեկը առհասարակ արժանի է նման վերաբերմունքի, որին ես եմ արժանացել, բայց…. Եվ եթե անկեղծ չեմ կարողանում հասկանամ, թե որտեղ եմ սխալվել և արժանացել նման վերաբերմունքի: բայց որ սխալ եմ թույլ տվել հենց սկզբից՝ փաստ է: Թե ինչի քո պատճառով ես իմ արժանապատվությանս ու ինքնասիրությանս վրայով անցա: Հիմա էլ կարևոր չի: Անկեղծ այնքան վիրավորանք կա ներսումս, որ ինձ չի թվում, թե երբևէ կանցնի, կամ կմոռացվի: Վատը չեմ, բայց կուզեի դու էլ երբևէ զգաս այն, ինչ հիմա ես եմ զգում: Չնայած համոզված կարող եմ ասել, որ չես զգա. դու ի վիճակի չես իմ չափ սիրելու: Չեմ ուզում երկար-բարակ բաներ գրել. իմաստ չունի, ուղղակի ուզում եմ ասել՝ էլ չեմ կարողանում: Չեմ կարողանում այս արհամարհանքը տանել, այս վիճակը ավելի անտանելի է, այս բառերը գրելու և ինձ դրանում համոզելու համար ափսոս երկար ժամանակ պահանջվեց: Մնաց միայն վերջին քայլը` հրաժեշտ տալ և վերջ: Կուզեի ևս մեկ անգամ տեսնել և այս ամենը դեմ առ դեմ ասել, ու տեսնել դեմքիդ արտահայտությունը, բայց գիտեմ, որ չեմ կարողանա: Այդքան ուժ չունեմ: Ամենից քիչն եմ ուզում, որ ևս մեկ անգամ տեսնես արցունքներս: Կուզեի նաև գրել՝ չզանգես, չփնտրես, բայց առանց իմ ասելու էլ դու նման բան չես անի: Ինքնասիրությունդ թույլ չի տա, որ մի ինչ-որ մեկի համար քեզ նեղություն տաս: Դու եղար ու միշտ էլ կլինես այն միակը, ով կլինի իմ կյանքում: Այն միակը, ում համար ես պատրաստ էի փոխվել: Եվ հանուն քեզ ամբողջ աշխարհին ու իմ սկզբունքին դեմ գնացի: Եվ օրերից մի օր չփորձեցիր թեկուզ ճանաչել: Ինչ կարիք կար քեզ նեղություն տայիր, առավել ևս որ ես` հիմարս, համաձայնվել էի քո ամեն ասածին: Շատ խոսքեր կային, որոնք կուզեի քեզ ասել, բայց քո ժամանակը թանկ է, ու իմ ասացի ու զգացմունքների հանդեպ էլ դու անտարբեր ես: Երևի վերջ:

ԿՆԵՐԵՍ ԻՆՁ` ՔԵԶ ԱՅՍՔԱՆ ՍԻՐԵԼՈՒՍ ՀԱՄԱՐ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
11761 | 8 | 0
Facebook