Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Տխուր է

Ռիմա ☆
Автор:
Ռիմա ☆
21:18, Воскресенье, 25 Ноября, 2012 года
Տխուր է
     Լինում են պահեր, երբ ուզում ես ինչ-որ մեկի հետ խոսել, կիսվել, բարկանալ և ուրախանալ: Եվ ցավալին այն է, որ կա այնպիսի մեկը, ով կարող է լսել քեզ, բայց չգիտես ինչու չի ստացվում խոսել, չես կարողանում ասել այն, ինչ ուզում ես: Այնքան խոսքեր, այնքան բառեր, այնքան շատ ասելիք ունես, բայց ինչ-որ բան քեզ խանգարում է, որ ատահայտվես:
Երբեմն էլ լինում են պահեր, որ արդեն քաջություն ես հավաքում ազատություն տալու համար հոգումդ թևածող երազանքներին, սիրտդ գոռում է, աչքերդ խոստանում են, որ չեն արտասվելու հուզմունքից, ձեռքերդ, որ չեն դողա ու չեն մատնի ներքին տագնապդ, ոտքերդ ` ամուր կկանգնեն սառը գետնի վրա, իսկ շրթունքներդ, որ կբացվեն, թույլ կտան խոսքդ ազատ արձակել: Արդեն պատրաստ ես, ուզում ես ճչալ, բայց նորից...
Այդ խոչընդոտը: Ինչպես անվանեմ այդ անկոչ թշվառին, հպարտությու՞ն, թե՞ վախ:
Նորից լռում ես: Խեղդում ես քո մեջ այդ ցանկությունը: Որքան կցանկանայի ունենալ այդ խիզախությունը: Պատռելու համար մի շարք դիմակներ, որոնք անվերջ են : Իրար հաջորդելով պատռվում են և գցում անորոշության մեջ: Ի՞նչ անել, որի՞ն հավատալ: Նորից գալիս եմ իմ հին կարծիքին, գուցե թյուր. իմ սեփականն է այն: Ես կլռեմ, խոսքերս նորից չասված կթողնեմ: Չասված խոսքերը և լռությունը ավելին արժեն, քան հազարավոր տեղի-անտեղի, ավել կամ պակաս լոկ այդ խոսքերը:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4762 | 3 | 0
Facebook