Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Սեխի չափ ոտնաթաթերով չինացի երեխային փորձել են օգնել բժիշկները

Մայիս Համբարձումյան
Пресс-секретарь:
Մայիս Համբարձումյան
14:00, Воскресенье, 25 Ноября, 2012 года
Սեխի չափ ոտնաթաթերով չինացի երեխային փորձել են օգնել բժիշկները
     Տասնչորսամյա չինացի աշակերտ Մեն Ուեյսինը տառապում է բացառիկ հիվանդությունից, որի հետևանքով նրա ոտքերն ուռչում են, իսկ ոտքի թաթերը վեր են ածվել ձմերուկի չափ գոյացությունների, հայտնում է The Sun-ը:
    
     Ուեյսինի մոտ այդ հիվանդություն ի հայտ է եկել մեկ տարեկան հասակից: Այս վիճակում նա ի վիճակի չէ կոշիկ հագնել, անգամ ձմռանը:
    
     Երեխային օգնելու առաջարկել է արել Շանհայի մանկական հիվանդանոցներից մեկը այն բանից հետո, երբ նրա ուսուցիչներից մեկը խնդրի մասին բարձրաձայնել է առցանց: Բուժվելու հույսով՝ Մենը 4-ժամյա վիրահատության է ենթարկվել:
    
     «Երանի կարողանայի կոշիկ հագնել դասընկերներիս նման: Երանի կարողանայի նրանց պես արագ վազել: Երանի կարողանայի գնալ, ուր ցանկանում եմ», - ասել է Մենը:
    
     Բժիշկներն ասել են, որ նա կկարողանա քայլել 70 տոկոսով:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7022 | 0 | 0
Facebook