Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Կողոպուտի տարօրինակ պատմություն Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում

Մայիս Համբարձումյան
Пресс-секретарь:
Մայիս Համբարձումյան
00:42, Суббота, 24 Ноября, 2012 года
Կողոպուտի տարօրինակ պատմություն Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում
     Մոսկվայի իրավապահները փորձում են պարզել «Վնուկովո» օդանավակայանում կատարված տարօրինակ կողոպուտի հանգամանքները: Տուժողը նախ՝ հայտարարել էր առեւանգված 75 մլն ռուբլու մասին, հետո չափը նվազեցրել էր մեկ միլիոնի:
    
     Ոստիկանությունը հայտնում է, որ նոյեմբերի 22-ին, ժամը 16:30-ին անհայտ անձն ահազանգել է, որ «Վնուկովո» օդանավակայանում դիմակավոր անձինք զենքի սպառնալիքով խլել են իր պայուսակը, որում 75 մլն ռուբլի է եղել:
    
     Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 27-ամյա տղամարդու, որը Մոսկվա էր ժամանել Սամարայից: Չվերթը վայրէջք էր կատարել ժամը 13:25-ին: Հայտնի չէ, թե տուժողն ինչու անմիջապես ոստիկանություն չի դիմել: Իրավապահները ենթադրում են, որ նա չէր ցանկանում, որ դեպքի մասին հայտնի դառնա, քանի որ «սեւ փողեր» էր տեղափոխում: Ամենայն հավանականությամբ, զանգահարել է ոչ թե նա ինքը, այլ օդանավակայանում նրան դիմավորողը, որը տեղյակ էր փողերով պայուսակի մասին:
    
     «Ինտերֆաքսը» հայտնում է, որ ոստիկաններին նա պատմել է, թե ինչպես «Ա» տերմինալից ելնելու պահին անհայտ երեք անձինք, երկու անգամ կրակելով ատրճանակից եւ ինքնաձիգից, տիրացել են իրեն պատկանող պայուսակին, որում 1 մլն ռուբլի է եղել, եւ հեռացել են Mercedes մակնիշի երկու մեքենայով: Նշված տեղում իրավապահներն իրոք արտասահմանյան զենքի երկու փամփուշտ են գտել:
    
     Տեղի ունեցածն արձանագրել են օդանավակայանի տեսահսկման սարքերը, գրում է vesti.ru-ն:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4023 | 0 | 0
Facebook