Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Արճիսի էկոակումբի սաները Զիկատար բնապահպանական կենտրոնում

23:33, Понедельник, 21 Октября, 2013 года

Հոկտեմբերի 17-ին Արճիսի գյուղական կանանց խորհրդի նախաձեռնությամբ էկոակումբի սաների մասնակցությամբ էքսկուրսիա կազմակերպվեց Տավուշի մարզի Զիկատար կոչվող բնապահպանական կենտրոն: Նախապես պայմանավորվածության համաձայն` կենտրոնի աշխատակիցները, տնօրեն Արտավազդ Եգանյանի գլխավորությամբ, սիրալիր դիմավորեցին էկոակումբի պատանի սաներին: Կենտրոնի գիտաշխատող Սեյրան Ազատյանը հանգամանորեն բացատրեց կենտոնի հիմնադրման պատմությունը, նպատակն ու առաքելությունը, ծանոթացրեց բնապահպանական կենտրոնի կառուցվածքին` խորհրդակցությունների սենյակին, գրադարանին և այլն: Այսուհետ կենտրոնի գրադարանի գրքերի շարքը կհամալրեն նաև CENN-ի տրամադրած մի շարք բնապահպանական գրքեր, որոնք կենտրոնին հանձնեց Արճիսի ԳԿԽ համակարգող Արևիկ Անդրեասյանը:

Ճանաչողական էքսկուրսիան շարունակվեց արգելանոցի տարածքում, որտեղ երեխաները ծանոթացան տարածքում աճող ծառատեսակներին ու թփերին: Սեյրան Ազատյանը հետաքրքիր դասախոսություն կարդաց անտառի բնապահպանական խնդիրների մասին: Երեխաները ծանոթացան նաև անտառում օգտագործվող ցուցիչ-չափիչ սարքերի մի մասին և դրանցից օգտվելու կանոններին, ինչպես նաև անտառում ճիշտ կողմնորոշվելու հնարավորություններին, որից հետո տեսականում ստացած գիտելիքները կիրառեցին գործնականում և ծառերի օգնությամբ որոշեցին հորիզոնի կողմերը, չափեցին ծառի բարձրությունը և այլ:

Հագեցած գիտելիքներով ու մեծ տպավորություններով` էկոակումբի սաները երեկոյան վերադարձան գյուղ` իրենց հետ բերելով անմոռանալի հուշեր և ցանկություն հայտնեցին, որ այսպիսի միջոցառումները լինեն հաճախակի ու շարունակական:

Էքսկուրսիան կազմակերպվել էր CENN-ի և Green Lane-ի աջակցությամբ: Էքսկուրսիայի կազմակերպման գործում իրենց ներդրումն ունեցան նաև համագյուղացիներ Ա. Մուսայելյանը, Ա. Զախարյանը, ՏԻՄ ղեկավար Ս. Միկիչյանը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4587 | 1 | 0
Facebook