Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

«ԼԿԵՄ»-ի տարեդարձը շնորհավորեց նաև «Կայթ» ավանդական պարի խումբը

16:51, Понедельник, 09 Февраля, 2015 года
«ԼԿԵՄ»-ի տարեդարձը շնորհավորեց նաև «Կայթ» ավանդական պարի խումբը

Էջմիածնի Հայորդաց տան դահլիճում փետրվարի 7-ին նշվում էր «Լուսավորչի կանթեղ եկեղեցասիրաց միության» գործունեության 3-ամյակը: Միջոցառման ընթացքում «ԼԿԵՄ» -ն ամփոփեց անցած տարվա գործունեությունը և հանդիսականներին ներկայացրեց իր իրականացրած ծրագրերը: «ԼԿԵՄ» -ն իրականացրել էր բազում այցելություններ գիշերօթիկ դպրոցներ, մանկատներ, մեծահասակների խնամքի կենտրոններ, միության անդամների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքից գոյացած միջոցներով օժանդակություն էր տրամադրել նրանց: «ԼԿԵՄ» անդամները կատարել էին մի շարք ուխտագնացություններ:

«ԼԿԵՄ» -ն յուրաքանչյուր կիրակի կազմակերպում է նաև հոգևոր թեմաներով քննարկումներ փոքրիկների համար:

«ԼԿԵՄ» -ի տարեդարձը ի թիվս այլոց շնորհավորելու էր եկել նաև «Կայթ» ավանդական պարի համույթը` գեղարվեստական ղեկավար Կորյուն Դավթյանի գլխավորությամբ: Խմբային պար ներկայացնելուց բացի «Կայթ» -ը ևս մի պար ներկայացրեց «ԼԿԵՄ» -ի «Միություն» պարի խմբի հետ: Շնորհավորական խոսքով հանդես եկավ Տեր Հմայակ աբեղա Սահակյանը-ը` շնորհավորելով «ԼԿԵՄ» -ի անդամներին: Նա շնորհակալություն հայտնեց նաև միջոցառման մասնակիցներին հատկապես «Կայթ» -ի պարուսույց Կորյուն Դավթյանին միջոցառումը իրենց ներկայությամբ պատվելու համար և հույս հայտնեց, որ «ԼԿԵՄ» -ի և «Կայթ» -ի համագործակցությունը կլինի շարունակական:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7546 | 0 | 0
Facebook