Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

«Շամշադինի Մեղրի և հատապտուղների փառատոն»

14:26, Понедельник, 19 Августа, 2013 года

Տավուշի մարզի Բերդ քաղաքում ս.թ. օգոստոսի 18-ին կայացավ «Շամշադինի Մեղրի և հատապտուղների փառատոնը»: Փառատոնի մասնակիցները հիմնականում Շամշադինի տարածաշրջանի բնակիչներն էին, ովքեր առանձին տաղավարներում ներկայացնում էին իրենց այգու բարիքները, ձեռքի շնորհալի աշխատանքները: Սորանի այգում, որտեղ և տեղի ունեցավ փառատոնը, ամենաբարձր դիրքում առանձին տեղ էր հատկացված մեղրի ցուցադրության համար` «Մեղրի ավան» անունով: Փառատոնն ուղեկցվում էր տոնական համերգով, լարախաղացության հնարքներով, ինչպես նաև գեղանկարիչ երեխաների պատկերած վառ գույներով:

Միջոցառման կազմակերպմանն աջակցել էին Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանը, Բերդի քաղաքապետ Հ. Մանուչարյանը, Նորվեգիայի թագավորության պատվավոր կոնսուլ Timothy Straigհt-ը և այլք:

Տավուշի մարզպետը ողջունեց փառատոնը և ցանկություն հայտնեց, որ այս միջոցառումը չսահմանափակվի միայն փառատոնով, այլև խթան հանդիսանա Բերդում զարգացնելու ու տարածելու այն ամենը, ինչը առանձին տաղավարներում ցուցադրված է:

Փառատոնն իր շուրջն էր համախմբել քաղաքական, հասարակական մի խումբ գործիչների, ինչպես` Համահայկական բնապահպանական ցանցի ղեկավար Kirk Wallace-ին, բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանին, «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար Լիլիթ Ասատրյանին, քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչպես նաև հազարավոր մարդկանց:

Փառատոնին մասնակցում էր նաև «Green Lane» ՀԿ-ն, որ առանձին տաղավարով ներկայացնում էր բուսական պարարտանյութեր, օրգանական գյուղատնտեսության մասին գրքեր ու բուկլետներ: Տաղավարում ցուցադրված էին նաև աղբից վերամշակված գեղեցիկ իրեր, որ պատրաստել էին Բերդի մի խումբ մանուկներ: Նախօրոք կայացած քվեարկության արդյունքների հիման վրա հայտարարվեց ամենաշատ ձայներ հավաքած մասնակցի անունը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5717 | 0 | 0
Facebook