Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Անկուխության տոնը՝ Արագածի գագաթին

01:22, Среда, 23 Сентября, 2015 года
Անկուխության տոնը՝ Արագածի գագաթին

Անկախության տոնին հայ ազգային երգի-պարի շունչը տարածվեց նաև Արագածի գագաթից: Սեպտեմբերի 21–ին «Կայթ» ավանդական երգի-պարի խումբը (ղեկավար՝ Կորյուն Դավթյան) հաղթահարեց Արագածի բարձունքը՝ ազգագրական երգ ու պարով գագաթին տոնելու անկախության տարեդարձը: Երգերի շարքը սկսվեց Ալագյազին նվիրված ստեղծագործություններով, որին հաջորդեցին մեղմ, ապա խրոխտ պարերգերը: Դե իսկ վերջում գագաթը թնդաց կայթեցիների Յարխուշտայից: Կայթի ոգեղեն տրամադրությունը համակեց գագաթին գտնվող մարդկանց, և նրանց մի մասը միացավ պարաշարքին: Վայրէջքը ևս ուղեկցվում էր երգերով: Արագածի լանջերը ողողեցին «Հով արեք, սարեր ջան», «Հովն անուշ», «Սարերի հովին մեռնեմ» և այլ երգի հնչյունները:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3887 | 0 | 0
Facebook