Այս բարձրախոսն իր դիզայներական ոճով տարբերվում է մնացած բոլոր բարձրախոսներից:
Եթե ցանկանում եք
գնել Bluetooth բարձրախոս յուրահատուկ դիզայնով, ապա այս մոդելը հենց ձեզ համար է:
Ըստ լուրերի Apple-ը և Harman/Kardon-ը համագործակցել են
բարձրախոսներ ստեղծելու գործում: Դա երևաց այն ժամանակ, երբ Aura Studo 3-ի թողարկումից հետո, Apple-ը սկսեց օգտագործել թափանցիկ դիզայներական ոճը տարբեր պրոդուկտների մեջ:
Ի տարբերություն
JBL բարձրախոսների, այս մոդելը շատ հարմար է ունենալ տանը մի անկյունում, քանի որ դիզայներական առումով շատ ավելի գեղեցիկ է:
Aura Studo 3-ը կարելի է օգտագործել Wireless տարբերակով: Սակայն բացի Bluetooth 4.2 տարբերակի միջոցով անլար միանալուց նաև կա հնարավորություն օգտագործել լարային մուտք 3, 5 մմ aux մալուխի միջոցով:
Այնուամենայնիվ Wireless-ը միացման առաջատար միջոցն է, քանի որ կարող եք միացնել տասը մետր հեռավորությամբ:
Harman/Kardon բարձրախոսն ունի կառավարող մի քանի կոճակներ. մեկը Bluetooth-ի կառավարման համար, մեկը՝ հոսանքի համար, առանձին՝ ձայնի կառավարման համար, և լուսավորությունն անջատելու համար:
Իր 360 աստիճան դիզայնի շնորհիվ Harman/Kardon Studio 3-ն ունի լայն և բնական հնչեղություն ունեցող ձայնային բեմ: Այն կարող է նաև բավականին բարձր ձայն ստանալ առանց մեծ սեղմման առավելագույն ծավալով, ինչը հանգեցնում է մաքուր ձայնի ավելի բարձր լսումների ժամանակ:
Այս մոդելի թերևս միակ թերությունը կայանում է նրանում, որ չունի ջրից և փոշուց պաշտպանությու: Ուստի չարժե այն տանել քաղաքից դուրս բացօթյա խնջույքների:
Ամեն դեպքում, եթե ձեզ հարկավոր է ջրակայուն բարձրախոս, ապա կարող եք
գնել JBL բարձրախոս, որը կունենա IP67 ջրից և փոշուց:
Harman/ Kardon Aura Studio 3-ը նախատեսված է էսթետիկան և դիզայներական գեղեցիկ լուծումներ գնահատողների համար: Այնպես, որ եթե ցանկանում եք
գնել բարձրախոս և էսթետիկական հաճույք ստանալ, ապա միանշանակ ընտրեք այս մոդելը: