5 լայֆ հաքեր iPhone օգտատերերի համար
Վերջին ժամանակներում բջջային հեռախոսները դարձել են մարդկանց առօրյայի անբաժանելի մասը: Սմարթֆոնները ոչ միայն սոսկ հաղորդակցման միջոց են, այլ նաև կյանքն ավելի հեշտ դարձնելու գործիք: 1.Ինչպե՞ս հիմնական էկրանին ավելացնել վիջեթներ և օգտագործել դրանք. Վիջեթների օգտագործումը մեզ հնարավորություն է տալիս առօրյայում օգտագործվող գործողությունները կատարել ավելի արագ: Նախ և առաջ հպեք և պահեք կողպեք էկրանը մինչև հայտնվեն վիջեթները: Ընտրեք այն, որը ձեզ հարկավոր է: Ցանկության դեպքում կարող եք վիջեթները փոփոխել կամ հեռացնել: 2. Լուսանկարչական հնարքներ և խորհուրդներ Քչերին է հայտնի, որ Apple-ի տեսախցիկն ունի հատուկ կարգավորումներ և գործառույթներ, որոնք կարող են բարելավել ձեր լուսանկարների որակը. Եթե ցանկանում եք ունենալ որակյալ նկարներ, ապա անպայման անջատեք HDR Auto-ն: Իհարկե դրա միջոցով դուք կունենաք մաքուր նկարներ, սակայն դա երբեմն կարող է անբնական տեսք տալ նկարներին: 3. Մարտկոցի շահագործում. Յուրաքանչյուր հեռախոսների վաճառք իրականացնող խանութ-սրահում ձեզ խորհուրդ են տալիս կատարել այն բոլոր թարմացումները, որոնք պահանջում է հեռախոսը: Ինչքան էլ զարմանալի է, սակայն դա կարող է ձեր հեռախոսի մարտկոցի կյանքը երկարացնել: Օգտագոծեք 2 շատ կարևոր եղանակ.կարգավորեք էկրանի պայծառությունը և օգտագործեք WiFi. iPhone-ի իդեալական ֆուկցիաներից է էներգիախնայիչը: Այն, զգուշացնում է ձեզ, երբ մարտկոցը իջնում է մինչև 20%, և 10%: Երբ հեռախոսը նորից լիցքավորեք էներգիախնայիչը ավտոմատ կանջատվի: 4. Անվտանգություն և գաղտնիություն Apple-ը ձեր տվյալների գաղտնիությունը ապահովելու համար ունի 3 եղանակ. Գաղտնաբառ, Face ID և Touch ID: Face ID-ի դեպքում իհարկե կեղծ համընկման դեպքերի հավանականությունը ավելի մեծ է.երկվորյակ քույրեր և եղբայրներ ունենալու դեպքում կամ 13 տարեկանից փոքր երեխաների դեպքում: 5. Պահպանման տարածքի օպտիմիզացում Եթե ձեր iPhone-ի հիշողությունը սպառվել է, ապա մի շտապեք գնալ բջջային հեռախոսների խանութ: Իհարկե որպես առաջին օգնություն ձեր հեռախոսի հիշողությանը դա ծրագրեր կամ նկարներ ջնջելն է: Սակայն ի՞նչ անել, եթե դուք չեք ցանականում դրանից հրաժարվել: Նախ պետք է հասկանաք, թե ձեր հեռախոսի մեջ ինչն է ամենից շատ տեղ զբաղեցնում: Իհարկե հիշողության գրեթե մեծամասնությունը զբաղեցնում են նկարները, որպեսզի դուք ստիպված չլինեք դրանք ջնջել կարող եք դրանք պահել մեկ այլ ծառայության մեջ: Օրինակ՝ Google Photos-ում: Իսկ եթե ամեն դեպքում որոշել եք գնել հեռախոս Երևանում, ապա այցելեք մեր խանութ-սրահ՝ Yerevan Mobile, որտեղ կարող եք գնել կանխիկ և ապառիկ հեռախոսներ: |