Идет загрузка...
Сегодня:  Четверг, 20 Июня, 2024 года

Статьи

Լավագույն բյուջետային պլանշետները գրասենյակային աշխատանքի համար

10:47, Четверг, 13 Июня, 2024 года
Լավագույն բյուջետային պլանշետները գրասենյակային աշխատանքի համար

Վերջին ժամանակներում պլանշետները դարձել են խիստ անհրաժեշտություն: Դրանց շնորհիվ կարելի է շփվել ընկերների հետ, խաղալ խաղեր, նայեր տեսանյութեր կամ ֆիլմեր, և իհարկե կարդալ online գրքեր:
     Մինչ այցելելը պլանշետների վաճառք իրականցնող խանութ-սրահներ, նախևառաջ պետք է հասկանալ ինչի համար եք օգտագործելու այն, ինչպիսի հզորությամբ և օպերացիոն համակարգով պլանշետ է ձեզ անհրաժեշտ: Որոշ սարքեր շատ հարմար են գրասենյակային աշխատանքներ կատարելու համար: Օրինակ Android օպերացիոն համակարգով աշխատող պլանշետները կարող են լինել և՛ բյուջետային, և՛ որակյալ.սրանց ամենամեծ առավելությունը կայանում է նրանում, որ թույլ են տալիս ներբեռնել ցանկացած ծրագիր: Թերություններից է այն, որ կարող է մի քանի տարի հետո աշխատել բավականին դանդաղ և չստանալ թարմացումներ:
     iPadOS համակարգով պլանշետները դեռ երկար տարիներ կարող են թարմանալ, սակայն ոչ բոլոր ծրագրերը կարող եք օգտագործել այս համակարգի միջոցով:


    

Եկեք առանձնացնենք 5 ամենապահանջված պլանշետները, որոնք շատ հարմար են գրասենյակային աշխատանքներ կատարելիս.


    

1. Microsoft Surface Pro 9
    
    

Այս պլանշետը իդեալական ընտրություն է գրասենյակային աշխատանքի համար: Աշխատում է Windows 11 օպերացիոն համակարգով, ինչը հնարավորություն է տալիս աշխատանքը իրականցնել ակնթարթային արագությամբ: Այն իհարկե չենք կարող համարել էժան պլանշետ, բայց սա միանշանակ լավագույն ընտրություններից է: Այս պլանշետը աշխատում է Intel Core i7 պրոցեսորով, ունի 256 և 512GB հիշողություններ: Ունի մինչև 15.5 ժամ մարտկոցի ժամանակ:
     Այս պլանշետը կարող եք օգտագործել նաև, որպես notebook: Ընդամենը կարող եք կցել Microsoft Keyboard-ը և ձեր պլանշետը կդառնա notebook: .


    
    
    

2. Apple iPad Air 5
    
    

Այս մոդելը iPadOS-ով աշխատող որակյալ և բյուջետային մոդելներից է: Ունի բոլորովին նոր դիզայն: Աշխատում է M1 պրոցեսորով և 5G արագ կապով, որն էլ հարկավոր է հզոր հավելավածներ աշխատեցնելիս: Ունի 12MP հիմնական տեսախցիկ.այն թույլ է տալիս սկանավորել փաստաթղթեր, այնուհետև համապատասխան Pencil-ով ընդգծել այն ամենը ինչ ձեզ հարկավոր է: Աջակցում է Pencil 2-ը:
     Ի տարբերություն իր նախորդի, Air 5-ը օժտված է ամբողջական էկրանով ՝ 10.9 չափ:
     Air 5-ը նույնպես կարող եք օգտագործել, որպես MacBook: Պարզապես կցեք Apple Magic KeyBoard-ը կամ Apple Folio KeyBoard-ը և վերջ:


    

3. Samsung Galaxy Tab A7 Lite
    
    

Եթե մտածում եք, որ չեք կարող գնել պլանշետ, որը կլինի էժան, բայց բազմաֆունկցիոնալ, ապա չգիտեք Tab A7 Lite-ի մասին:
     Այս պլանշետի կոմպակտ լինելու շնորհիվ կարող եք կատարել ցանկացած աշխատանքներ և չհոգնել: Այն ունի 8մմ հաստություն, ուստի կարող եք ձեզ հետ վերցնել ուր էլ, որ լինեք:
     Ունի 8.7 դյումանոց էկրան: Հագեցած է 32 և 64GB հիշողություններով, ինչպես նաև կարող եք ընդլայնել հիշողությունը MicroSD քարտի միջոցով մինչև 1TB:
     Այս պլանշետն օգտագործելիս կարող եք մոռանալ լիցքավորելու մասին, քանի որ ունի 5000 mAh մարտկոց:
     Եթե ունեք աշխատանքային այնպիսի տվյալներ, որոնք գաղտնիություն են պահանջում, ապա կարող եք հանգստ լինել՝ օգտագործելով Samsung Knox անվտանգության համակարգը: Այն թույլ է տալիս անվտանգ պահել ձեր տվյալները հաքերային հարձակումներից:


    

4. Xiaomi Redmi Pad
    
    

Android համակարգով աշխատող ևս մեկ հզոր պլանշետ՝ Redmi Pad: Այս պլանշետն ունի MediaTek Helio G99 պրոցեսոր, ինչը ձեզ հնարավորություն կտա անել այն ամենն ինչ կցանկանաք.խաղալ խաղեր, շփվել ընկերներ հետ կատարել գործնական աշխատանքներ և այլն: Ունի 90hz արագությամբ և 10, 61 դյում էկրան:
     Մարտկոցի երկար կյանք մինչև 8000 mAh, 26 ժամ առանց դադարի աշխատանք:
     Ունի 64 և 128GB հիմնական հիշողություններ, և կարող է ընդլայնվել մինչև 1TB, MicroSD քարտի միջոցով:


    

5. Samsung Galaxy S9 Ultra
    
    

Այս հնգյակի ամենամեծ պլանշետը Tab S9 Ultra-ն է: Այն ունի Dinamic 2X էկրան 120 hz հաճախականությամբ, ինչը թույլ է տալիս ցանկացած աշխատանք կատարել շատ ավելի արագ, քան դուք նախատեսում եք:
     Այս մոդելն ունի գերարագ Snapdragon 8 Gen 2 պրոցեսոր:
     Սա առաջին ջրակայուն Tab-ն է. ունի IP68 պաշտպանություն ջրից և փոշուց:
     Ի տարբերություն մյուս բոլոր մոդելների Tab S9 Ultra-ն ունի գրիչ, որը առկա է հենց տուփի մեջ, և դուք ստիպված չեք լինի այն առանձին գնել: Ի դեպ գրիչը նույնպես ունի ջրից պաշտպանություն՝ IP68: Իսկ մարտկոցի մասին կարող եք չմտածել: Լիցքավորեք ընդամենը մեկ անգամ և այն ձեզ կբավականացնի ամբողջ օրվա համար: Այն նույնիսկ կարող է ծառայել որպես Power Bank ձեր հեռախոսի համար: Պարզապես միացրեք ձեր Samsung սմարթֆոնը ձեր պլանշետին և վերջ:


    

Եթե ցանկանում եք գնել պլանշետ Երևանում, և չգիտեք ինչ մոդել ընտրել, ապա այցելեք Yerevan Mobile խանութ-սրահ ընտրելու ամենաորակյալն ու ամենամատչելին:


    
Источник: yerevanmobile.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
158 | 0 | 0
Facebook